ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները․ Սերժ Սարգսյան

Արցախի հարցում վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է Aysor.am։

ՀՀ երրորդ նախագահն այս համատեքստում նշեց նաև, որ ինքը լսել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկները և գտնում է, որ դրանք տրամաբանական են։

«Այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, իրականացնելի է, այնպես որ, իհարկե, ծանր է վիճակը, դժվարություները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ վիճակն անելանելի է»,- այս առնչությամբ ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Ըստ նրա՝ լավ լուծում կլիներ, եթե Օսկանյանի առաջարկած լռության պայմաններն ընդունվեին ։

«Դա, իհարկե լավագույն լուծումը կլիներ, բայց եթե իրոք կարողանային պայմանավորվել, որ մի խումբ՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, աշխատի, իսկ մնացածը լռեն․ այդ դեպքում կարող է դա էլ իրականանալ, թեև ես չեմ կարծում, որ այդ մարդիկ (գործող իշխանությունները-խմբ․) ի վիճակի են այդպիսի պայմանավորվածության գնալու»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ ինքն ում է տեսնում այդ խմբում, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ առաջարկը Վարդան Օսկանյանինն է, նա պետք է ասի։   

Հիշեցնենք՝ հուլիսի 4-ին Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ եթե  իրեն բանակցելու լիազորություն տրվի,  մի խումբ դիվանագետների հետ հնարավոր կլինի  2-3 ամսվա ընթացքում իրավիճակում փոփոխություն մտցնել։

«Բայց այստեղ նախապայման կա։ Այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոս, Փաշինյանը 3 ամիս պետք է լռի»,- ասել էր Օսկանյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: