ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է դադարեցվի․ Ավստրիայի ԱԳ նախարար

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ իրենց մտահոգում է հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման։ Արմենպրես-ի փոխանցմամբ Վիեննայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Շալենբերգը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է դադարեցվի։

Ավստրիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ավստրիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Հիշատակելով վերջերս ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցությունները՝ Ավստրիայի ԱԳՆ-ն շեշտել է, որ դրանք լարվածությունը թուլացնելու հույսեր են արթնացրել։ Նշվում է նաև, որ Ավստրիան հաստատակամորեն հանդես է եկել Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելություն տեղակայելու օգտին՝ աջակցելու կայունության ու անվտանգության հաստատմանը։ Նշվել է նաև, որ չնայած Ուկրաինայի իրադարձությունների վրա արդարացի ուշադրությանը՝ չպետք է անտեսվեն մնացած թեժ կետերը։

«Ես ուրախ եմ Եվրամիության ամուր հանձնառության և Վաշինգտոնում կայացած բանակցությունների համար։ Սա ճիշտ ուղղություն է, և ես հույս ունեմ, որ մի օր կայունություն և խաղաղության համաձայնագիր կլինի։ Սակայն դեռևս կան շատ բաց հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն։ Դրանց թվում է նաև հումանիտար մտահոգությունը, որը մեզ  շատ է անհանգստացնում․ խոսքը Լաչինի միջանցքի արգելափակման մասին է։ Այս արգելափակումը պետք է դադարեցվի»․- հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ավստրիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Վիեննան հասանելի է՝ որպես Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների վայր՝ հիշեցնելով, որ Վիեննան դա նախկինում ապացուցել է՝ հանդես գալով որպես երկխոսության և դիվանագիտության կենտրոն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: