ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ․ ՌԴ ԱԳՆ-ն՝ ԼՂ-ում խաղաղապահների մասին

Թուրքիան 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման ժամկետների մասին, փոխանցում է Sputnik Արմենիա։
Հուլիսի 12-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ մինչև 2025 թվականը ռուս խաղաղապահները կլքեն Լեռնային Ղարաբաղը: Նա համոզված է, որ «Ռուսաստանը հավատարիմ կմնա այդ պայմանավորվածությանը»։
«Անկարան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ։ Հենց այդ փաստաթղթի հիման վրա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվել ռուսական խաղաղապահ զորակազմը։ Եվ հենց այդ փաստաթղթում են ուրվագծվում ինչպես զորախմբի գտնվելու ժամկետները, այնպես էլ հերթական հնգամյա ժամկետով դրա հնարավոր երկարաձգման պարամետրերը», - նշել է ռուս դիվանագետը։
Նա հիշեցրել է, որ խաղաղապահները շարունակում են կարևոր կայունացնող դեր կատարել Լեռնային Ղարաբաղում: Նրանց հիմնական գործառույթը հրադադարի ռեժիմի պահպանումն է։
Ռուս դիվանագետն ասել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակը, զորախմբի գործունեությունն էլ ավելի պահանջված է։
«Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում՝ Թուրքիայի շահերից», - ավելացրել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարևորել է նաև Աղդամի շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի համակարգված աշխատանքը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: