ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չէինք հաշվարկել, որ Թուրքիայի ԶՈւ-ն կարող էր հայտնվել արցախյան թատերաբեմից 25 կմ հեռավորության վրա․ Դավիթ Տոնոյան

Sputnik Армения

«Հաստատ հիշում եմ, այդպիսի խոսակցություն եղել է Անվտանգության խորհրդում»,- ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն՝  անդրադառնալով հարցին, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի երրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում զեկուցել է՝ ՀՀ զինված ուժերը ունակ չեն կանգնեցնել թշնամու ագրեսիան և պնդել է, որ պատերազմն անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով, հայտնում է Panorama-ը:

«Ես հաստատ հիշում եմ, այդպիսի խոսակցություն եղել է Անվտանգության խորհրդում, չգիտեմ, թե որ մասն է հրապարակել ԱԽ-ն,  այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես։ Դուր է եկել այդ զեկույցն ինձ, դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք և՛ վարչապետին, և՛ Անվտանգության խորհրդին ներկայացնելու մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառը նաև երրորդ կողմի անմիջական ներգրավվածությունն էր, որը մեզ համար տեսանելի էր»,- ասաց Տոնոյանը՝ մանրամասնելով, որ երրորդ կողմը Թուրքիան է։

Նրա խոսքով՝  Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը ոչ թե Նախիջևանի կամ Հայաստանի Հանրապետության սահմանի ուղղությամբ էր, այլ «ձիու քայլով» Արցախի թատերաբեմում էր։
«Դրա մասին ևս հրապարակային նշել եմ, այդպիսի հաշվարկը մեր կողմից թերի է եղել, մենք չենք հաշվարկել նման բան, որ Թուրքիայի ԶՈւ-ն անմիջապես կարող էր հայտնվել Արցախյան թատերաբեմից 25-45 կմ հեռավորության վրա` իրականացնելով թռիչքներ», - նշեց Դավիթ Տոնոյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    28 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: