ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Թանկյանը Imagine Dragons-ին կոչ է արել չեղարկել Բաքվում նախատեսված իրենց համերգը

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը Imagine Dragons խմբին կոչ է արել չեղարկել սեպտեմբերի 2-ին Բաքվում կայանալիք իրենց համերգը, որպեսզի «չօգնի արդարացնել բռնապետական ռեժիմի» գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերժ Թանկյանն սոցիալական ցանցերի իր էջերում գրում է, որ համերգի մասին իմանալուն պես ներկայացուցիչների միջոցով նամակ է հղել Imagine Dragons խմբին: 

Երաժիշտը նշում է, որ իր նամակին կցել է տարբեր հոդվածներ, սակայն պատասխան չի ստացել։

«Ոչ մի պատասխան, ոչ մի արձագանք։ Մինչ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում սրվում է, արդեն արձանագրվող սովամահությամբ, ես ստիպված եմ հրապարակել այս նամակը և նրանց կողմից այս հումանիտար աղետի անտեսումը: Միգուցե, նրանք զգում էին, որ օրինական պարտավորություն ունեն շոուով հանդես գալու համար, գուցե նրանց պարզապես չի հետաքրքրում: Իմ ամբողջ կյանքում ես եղել եմ ցեղասպանության ճանաչման ջատագովը և միշտ ասել եմ, որ ցեղասպանական ռեժիմները կամ այն ժխտողները պետք է գին վճարեն: Ադրբեջանի կողմից մեկ այլ ցեղասպանության վտանգ կա, և մինչ դա տեղի է ունենում, նրանք պետք է վայելեն ամերիկյան խմբի կատարումները», - գրում է Թանկյանը։

Նա իր գրառմանը կցել է նաև Imagine Dragons-ին ուղղված նամակը, որտեղ ներկայացնում է 2020 թվականին Բաքվի կողմից սանձազերծած պատերազմը, այնուհետև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անօրինական շրջափակումը։

Սերժ Թանկյանը նաև կիսվել է ստորագրահավաքի հղումով, որով մարդիկ կարող են դեմ արտահայտվել Բաքվում Imagine Dragons-ի համերգին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: