Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ փրկարարների զորավարժություններին
ՀԱՊԿ-ի փրկարարների զորավարժություններին կմասնակցեն Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանը: Այդ մասին փոխանցում է Gazeta-ն՝ հղվելով ՌԻԱ նովոստիին։
Սեպտեմբերի 4-ին զորավարժությունները կանցկացվեն բելառուսական ԱԷԿ-ի տարածքում՝ ատոմակայանում վթարի հետևանքների վերացման սցենարի մշակմամբ։
Սեպտեմբերի 5-ին զորավարժությունների ակտիվ փուլը կանցկացվի ԱԻՆ Քաղաքացիական պաշտպանության համալսարանի Մինսկի տարածաշրջանի վերապատրաստման և խորացված ուսուցման ինստիտուտի մասնաճյուղում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) սպասում է Երևանի պատասխանին Հայաստանի սահմանին առաքելություն տեղակայելու հարցում։ Այս մասին հայտարարել էր ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։
Նրա խոսքով, ՀԱՊԿ կազմավորող երկրները երբեք չեն ինքնամեկուսացվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը աջակցելուց և արդեն հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ կոնկրետ լուծումներ գտնելու բոլոր հնարավորություններն օգտագործելու համար։
Նա ուշադրություն է հրավիրել Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկի շուրջ բովանդակային աշխատանքները վերսկսելու պատրաստակամության վրա։ Աղասանդյանը պարզաբանեց, որ հնարավոր են նաև այլ համատեղ միջոցառումներ՝ «մեր դաշնակցին օգնելու համար»:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
