ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեղծվել է աշխարհում առաջին մարդանման ռոբոտը, որը կկարողանա ինքնաթիռներ, ավտոմեքենաներ վարել

Կորեայի Գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի (KAIST) մասնագետները ներկայացրել են աշխարհում առաջին մարդանման ռոբոտ վարորդ-օդաչուն: PIBOT անունով ռոբոտը տարբերվում է նմանատիպ այլ նախագծերից նրանով, որ այն կառուցված է մարդուն նման, ինչը նրան թույլ է տալիս առանց ձևափոխության նստել ցանկացած տրանսպորտի ղեկին, որոնք վարում է մարդը։ NEWS.am-ի հաղորդմամբ ռոբոտը կկարողանա ինքնաթիռներ և մեքենաներ վարել օգտվելով այն խցիկներից և աթոռներից, որոնք նախատեսված են մարդկանց համար։ Ինչպես տեղեկացնում է Newatlas.com-ը սա խոստանում է ամենապարզ ձևով արագացնել տրանսպորտի ավտոմատացումը ցանկացած ոլորտում։

Researchers have created PIBOT, the world's first humanoid robot pilot

Նոր ռոբոտը կկարողանա ավելի արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին, մտքում կպահի աշխարհի բոլոր նավիգացիոն քարտեզները և հրահանգները և չի հրաժարվի հետագա քայլերից ֆիզիկական դժվար իրավիճակներում հատկապես, երբ տրանսպորտային միջոցը կհանդիպի խոչընդոտների թե՛ օդում, թե՛ ցամաքում։ Ներկառուցված արհեստական բանականության շնորհիվ ռոբոտը նաև փորձ ձեռք կբերի։

«Մարդանման ռոբոտները չեն պահանջում գոյություն ունեցող ինքնաթիռների մոդիֆիկացիա և կարող են անմիջապես կիրառվել թռիչքների ավտոմատացման համար։ Հետևաբար, դրանք շատ կիրառելի են և գործնական»,- ասել է Դեյվիդ Հյունչուլ Շիմը, որը ղեկավարում է PIBOT նախագիծը:

Ռոբոտի հնարավորությունները փորձարկվել են թռիչքի սիմուլյատորի վրա։ PIBOT-ը կատարել է մի շարք վարժություններ՝ ղեկի կառավարում, թռիչք, կրեյսերական թռիչք, շրջանաձև շարժում և վայրէջք։ Մոտ ապագայում մշակողների թիմը մտադիր է ռոբոտը փորձարկել իրական թեթև ինքնաթիռի վրա։

Ընդ որում, KAIST-ի մասնագետները համարում են, որ PIBOT-ը կարող է կիրառվել ոչ միայն օդանավեր, այլև ավտոմեքենաներ վարելու համար։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է  քաղաքացիական և ռազմական բեռնատար տրանսպորտային միջոցներին, որոնք նույնպես հետաքրքրության ոլորտ են հարավկորեացի ինժեներների համար: Ծրագրակազմի թարմացումից հետո ոչինչ չի խանգարի օդաչու ռոբոտին նստել ավտոմեքենայի ղեկին։

Մշակողները մտադիր են ավարտել հետազոտական ​​նախագիծը մինչև 2026-ը, այնուհետև սկսել PIBOT-ի առևտրայնացումը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2025
       
    27.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: