ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի համար նախատեսված բեռներում մանկական սնունդ կա և արևային կայաններ. Փարիզի քաղաքապետ

 Ֆրանսիան Արցախի Հանրապետության համար ոչ միայն սննդամթերք, այլև մի շարք առաջին անհրաժեշտության իրեր է ուղարկել։ Այս մասին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ տեսակապով համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
«Օգնությունը նախատեսված է Արցախի 6 քաղաքի համար։ Բեռներում բացի սննդամթերքից կան նաև մանկական կաթնախառնուրդներ, գեներատորներ և արևային կայաններ։ Լեռնային Ղարաբաղի բնակիչները շրջափակման մեջ են՝ ի հեճուկս միջազգային իրավունքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության»,– նշեց Իդալգոն:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստան է ժամանել օգոստոսի 30-ին` Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու և պետությանը շտապ օգնություն ցուցաբերելու համար։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Եվս մեկ կցորդիչով բեռնատար ուղարկել էին ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմնները։ Այնուհետև քաղցրավենիքով լի մեկ բեռնատար էլ ուղարկել էր «Գրանդ Քենդի» ընկերությունը։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: