ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կաթոլիկ հոգևորականների հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Սեպտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ճանաչողական այցով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ էջմիածին ժամանած Կաթոլիկ Եկեղեցու մի խումբ հոգևորականների՝ գլխավորությամբ Վատիկանի քրիստոնեական միության խրախուսման հանձնախմբի Արևելյան եկեղեցիների բաժնի քարտուղար Հայր Հիակինթոս Դեստիվելի։

Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել վերջիններիս։  

Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների սերտ փոխհարաբերություններին և արդյունավոր համագործակցությանը:

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել տարածաշրջանում առկա ծանր իրավիճակին, մասնավորապես Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ շարուկավող ոտնձգություններին և Արցախի ամբողջական շրջափակմանը, ինչի հետևանքով արցախահայությունը հայտնվել է հումանիտար աղետի առջև։ Հայոց Հովվապետը խոսել է նաև Արցախի հոգևոր և մշակութային ժառնգության ոչնչացմանն ու յուրացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականության մասին։

Ամենայն Հայոց Հայրապետը նաև վստահություն է հայտնել, որ հայ ժողովրդի զավակները Աստծո օգնականությամբ, քրիստոնեական զորեղ հավատքի և բարեկամ երկրների շնորհիվ կկարողանան հաղթահարել իրենց առջև ծառացած բոլոր մարտահրավերներն ու փորձությունները։

Իր հերթին Հայր Հիակինթոս Դեստիվելին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նորին Սրբությանը տեղեկություններ է փոխանցել կաթոլիկ հոգևորականների խմբի Հայաստան և Մայր Աթոռ կատարած ճանաչողական այցի մանրամասների վերաբերյալ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: