ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ ժողովուրդը բավական իմաստուն է, որ չտրվի ՆԱՏՕ-ի ազդեցությանը. Ռուսաստանի ԱԳ փոխնախարար

Հայ ժողովուրդը բավական խելամիտ է, որպեսզի չտրվի Հայաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի ազդեցության գոտի ներքաշելուն ուղղված ՆԱՏՕ-ի փորձերին, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, հաղորդում է Aysor.am:

«Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի փորձերը՝ իր վնասակար ազդեցության գոտի ներքաշելու ոչ միայն Ուկրաինային, այլև Ռուսաստանի մյուս հարևաններին, այս դեպքում՝ Հայաստանին։  Համոզված եմ, որ հայ հասարակությունը, հայ ժողովուրդն ունի բավականաչափ իմաստություն, հեռատեսություն, միջազգային ժամանակակից իրողությունների օբյեկտիվ ըմբռնում, որպեսզի չտրվի ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանին իր ազդեցության գոտի ներքաշելու սադրիչ, հակառուսական և հակահայկական փորձերին»,- ասել է Գալուզինը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: