ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավստրիան դեմ է հանդես եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը

RT

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը դեմ է հանդես եկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների վերսկսմանը և իշխանություններին կոչ է արել մշակել Անկարայի հետ Բրյուսելի համագործակցության նոր ձևաչափ։ NEWS-ի հաղորդմամբ այս մասին նա ասել է Die Welt թերթի հարցազրույցում։

«Մենք կողմ ենք Անկարայի և Բրյուսելի հետագա մերձեցմանը, բայց ԵՄ-ին Թուրքիայի լիարժեք անդամակցությունը մեզ հնարավոր չի թվում,- ասել է Նեհամերը։- Կարևոր է, որպեսզի մենք անկեղծ լինենք միմյանց հանդեպ, իսկ դա ներառում է նաև ԵՄ-ին անդամակցության բանակցությունների պաշտոնական դադարեցում, որոնք սառեցվել են երկար տարիներ, և հարևանների համագործակցության նոր հայեցակարգի մշակում»։

Այս համատեքստում կանցլերն առաջարկել է ստեղծել նոր գործընկերություն ԵՄ-ի և Թուրքիայի միջև՝ հիմնված «փոխադարձ վստահության և տնտեսական ու քաղաքական հարցերում համագործակցության վրա»։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը  ԵՄ-ին կոչ էր արել հավանություն տալ հանրապետության անդամակցության հայտին, քանի դեռ նման հնարավորություն կա։

Վիլնյուսում ՆԱՏՕ հուլիսյան գագաթաժողովում Թուրքիան հայտարարել էր, որ պատրաստ է աջակցել դաշինքին Շվեդիայի անդամակցությանը՝ Եվրամիության հետ Անկարայի բանակցություններում պատնեշները հանելու, մաքսային միության շրջանակում համագործակցությունը խորացնելու և վիզային ռեժիմն ազատականացնելու դիմաց։ Այդ ժամանակ էլ ձեռք էր բերվել պայմանավորվածություն ԵՄ-ի հետ ճանապարհային քարտեզի թարմացման մասին մաքսային միության շրջանակում։

ԵՄ-ի հետ Թուրքիայի բանակցությունները միջազգային կազմակերպությանն անդամակցելու մասին պաշտոնապես սկսվել են 2005թ.։ Ներկա պահին լուծված չեն այսպես կոչված բանակցային թղթապանակի 35 կետերից 16-ը, քանի որ կողմերը չեն կարողանում համաձայնեցնել այնպիսի հարցեր, ինչպիսին է կիպրոսյան խնդիրը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: