ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երկխոսության համար Ուկրաինան պետք է չեղարկի ՌԴ-ի հետ բանակցությունների արգելքի հրամանագիրը. Պուտին

© РИА Новости / Александр Казаков

Ուկրաինայում խաղաղության գործընթացի մեկնարկի համար Կիևը նախ պետք է չեղարկի բանակցություններ վարելու օրենսդրական արգելքը, և այդ հրամանագրի չեղարկումը կարող է դառնալ դեպի երկխոսություն առաջին քայլը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

«Եթե Միացյալ Նահանգները կարծում է, թե Ուկրաինան պատրաստ է բանակցությունների, ապա թող չեղարկեն Ուկրաինայի նախագահի հրամանագիրը, որն արգելում է բանակցություններ վարել․ չէ՞ որ այնտեղ նախագահը հրամանագիր է արձակել, որով ինքն իրեն և բոլորին արգելել է բանակցություններ վարել։ Ահա (խմբ․՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի) Բլինքենն ասում է, որ նրանք պատրաստ են։ Դե լավ, թող նախ չեղարկվի այդ հրամանագիրը, դա առաջին քայլն է», - ՌԴ ղեկավարի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

Նա նշել է, որ առայժմ հակահարձակման հետևանքով Ուկրաինան կրում է մարդկային մեծ կորուստներ և տեխնիկայի կորուստներ։

«Նրանք ցանկացած գնով, ինչպես իրենք են ասում, ձգտում են արդյունքների հասնել», - ասել է Կրեմլի ղեկավարը։

 Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը չի կարող դադարեցնել մարտական գործողությունները, եթե հակառակորդը հակահարձակման է գնում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: