ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանին նոր առաջարկներ է փոխանցել․ ԱԳ նախարար

Ադրբեջանական կողմը արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին և փոխանցել նոր առաջարկներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր վերջին շփումներից հետո հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ մեկնաբանությունները։ Մեր հերթն էր դա անելու և արել ենք։ Սեպտեմբերի 12-ին արդեն ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները։

Գործընթաց կա, քննարկում կա։ Իհարկե, առերես բանակցություններ այս ընթացքում չեն եղել։ Դժբախտաբար պետք է ասեմ, որ կան էական հարցեր, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից»,- ասաց Միրզոյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հայտնել էր, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ  իր նոր առաջարկները։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    22°  12° 
    21.05.2024
    19°  13° 
    22.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: