ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հռոմի ստատուտի վավերացումը բխում է Հայաստանի պետական շահերից․ Արդարադատության նախարար

Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը վստահեցնում է, որ Հռոմի ստատուտի վավերացումը միտված է Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմանը և որևէ կապ չունի Ռուսաստանում ընթացող գործընթացների հետ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գրիգոր Մինասյանն այս մասին ասել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

«Հռոմի ստատուտի ընդունումը միջազգային քրեական պաշտպանության մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս, որ մեր ինքնիշխան տարածքում տեղի ունեցած քրեական հանցագործություններին, մասնավորապես՝ռազմական հանցագործություններին, մաս կազմեն նաև միջազգային քրեական, դատախազական և դատական համակարգերը»,- ասաց Մինասյանը։

Լրագրողի հարցին, թե Հռոմի ստատուտի վավերացումից հետո ի՞նչ իրավական հնարավորություններ կան չկատարելու Միջազգային քրեական դատարանի որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու վերաբերյալ, Մինասյանը պատասխանեց, որ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան լրագրողի հիշատակած որոշումը։

«Հռոմի ստատուտի վավերացումը միտված է զուտ Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմանը։ Դա մեր պետական շահերին է ուղղված»,- ասաց Մինասյանը։

Ըստ նրա՝ իրավական առումով ստատուտը անպայման վավերացվելու է, և Կառավարության որոշումն ու ԱԺ–ում ստատուտը վավերացնելը կապ չունեն ՌԴ–ում տեղի ունեցող իրադարձությունների հետ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: