ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքուն ռուսական զորախմբին տեղեկությունը հասցրել է ռազմական գործողությունների սկսվելուց րոպեներ առաջ․ Զախարովա

ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում այն մասին, թե, իբր, ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին «նախապես» զգուշացրել է Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին: Այս մասին Թելեգրամում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է news.am-ը։

«Դա չի համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը ռուսական զորախմբին է հասցվել ռազմական գործողությունների սկսվելուց րոպեներ առաջ»,-ասել է նա։ 

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Բաքուն սկսել է «լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ՝ սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով»։ Ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը եւ թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ղեկավարությունը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    26 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: