ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մակրոնը Բաքվին կոչ է արել երաշխիքներ տալ Արցախի բնակիչների անվտանգության համար

Անհրաժեշտ է անվտանգության երաշխիքներ տալ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է AFP գործակալությունը ՝ հղում անելով Ելիսեյան պալատին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ 

Մակրոնն Ալիևին կոչ է արել երաշխիքներ տրամադրել` նաև Լեռնային Ղարաբաղում Բաքվի իրականացրած ռազմական գործողությունը հաշվի առնելով։

«Մակրոնը դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը և սպառնալիք է տևական խաղաղության հասնելու ուղղությամբ գործադրվող ջանքերի համար»,– գրում է գործակալությունը։

Ֆրանսիայի առաջնորդը կոչ է արել ապահովել Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության երաշխիքները:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2025
       
    26.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: