ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գործելու ենք կոշտ ու օրենքին համապատասխան. Փաշինյանը՝ Երևանում անցկացվող ակցիաների մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանում անցկացվող բողոքի ակցիաներին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձավ ուղիղ եթերում:

«Բռնություն գործադրելու ոմանց նպատակը Հայաստանի իրավապահ մարմիններին ստիպելը կամ այնպիսի իրադրության մեջ դնելն է, որ նրանք ինքնատիրապետումը կորցնեն, անհամաչափ ուժ կիրառեն, ամենատարբեր զարգացումներ լինեն»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց՝ ինչպես ԼՂ-ի հարցը տասնյակ տարիներ որոշակի շրջանակների կողմից օգտագործվել է ներքաղաքական ինտրիգների համար, հիմա էլ նույնն է արվում:

«Կամ ի՞նչ է նշանակում, որ ուսանողների և մարզիկների կազմակերպված խմբեր զանգվածային անկարգություններ են փորձում կազմակերպել Երևանում: Նրանցից մեկը, ըստ մեր տեղեկությունների, Հայաստանի նախկին ղեկավարներից մեկի որդու հետ կապ ունի: Մյուսներն էլ հենց ԼՂ-ի բարձրաստիճան շրջանակների հետ կապ ունեցող ուսանողներ են Երևանում: Բայց ով ուզում է լինի՝ շատ կոշտ է լինելու արձագանքը, և կոշտ է: Նրանք ուզում են, որ իշխանությունը Երևանի փողոցներում արյուն հեղի: Մենք գործելու ենք կոշտ, բայց օրենքին, իրավունքին համապատասխան, «պողպատե մանդատին» համապատասխան»,-ասաց վարչապետը:

Նա ասաց, որ ձերբակալությունները կշարունակվեն, մեղավորները կկրեն պատասխանատվություն:

Վարչապետի, կառավարության հորդորն է այս էմոցիոնալ և բարդ վիճակում պահպանել հանդարտություն ու չանցնել օրենքի գծերը, հակառակ դեպքում գործելու են հակազդեցության համաչափ, բայց կոշտ միջոցներ: Համապատասխան մարմինները սրա վերաբերյալ ստացել են հանձնարարականներ վարչապետից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: