ԼՂ բնակչությանը հրատապ անհրաժեշտ են մարդասիրական օգնություն և անվտանգության երաշխիքներ. Բորել
Ադրբեջանը պատասխանատու է ապահովել լիարժեք հարգանք` Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության նկատմամբ:
ՄԱԿ-ի Անվտնագության խորհրդում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ նիստին այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը` հիշեցնելով` Եվրամիությունը բազմիցս հստակորեն ընդգծել է, որ վեճերը լուծելու նպատակով ուժի գործադրումն ընդունելի չէ: ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության և մարդկային կորուստների համար:
«ԵՄ-ն հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումներին, և ես իմ ամբողջական համերաշխությունն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնք ապրում են ընդգծված դժվարությունների ժամանակաշրջանում: Նրանք ամիսներ շարունակ մեկուսացած են եղել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Այնտեղ սննդամթերքի և դեղորայքի անբավարարություն է: Մարդկանց տեղաշարժի ազատությունը սահմանափակված է եղել: Նրանք նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման բազմաթիվ ընդհատումներ են ունեցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց ԵՄ բարձր ներկայացուցիչը:
Բորելը տեղեկացրեց, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել հրադադարի մասին հայտարարությունները և ակնկալում է, որ ռազմական գործողությունները կամ որևէ տեսակի բռնություն չեն վերսկսվի: Նրա խոոսքով՝ Ղարաբաղի բնակչությանը հրատապ անհրաժեշտ են մարդասիրական օգնություն և երաշխիքներ, որ կհարգվեն նրանց իրավունքներն ու անվտանգությունը:
«Ուստի մենք կոչ ենք անում Ադրբեջանին կոնկրետ քայլեր ձեռնարկել: Առաջին՝ ապահովել մարդասիրական օգնության անխոչընդոտ հասանելիություն կարիքի մեջ գտնվող քաղաքացիական բնակչության համար, այդ թվում՝ լիարժեքորեն բացելով Լաչինի միջանցքը: Կարևոր է, որպեսզի մարդասիրական կառույցները կարողանան ընդլայնել իրենց գործունեությունը, ինչն անհրաժեշտ է ներկա իրավիճակում: ԵՄ անդամ պետությունները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել, և այսօր Եվրահանձնաժողովը հայտարարել է մարդասիրական օգնության առաջին փաթեթի մասին կարիքավոր մարդկանց օգնելու նպատակով»,- նշեց կառույցի փոխնախագահը:
Ըստ նրա՝ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ անհրաժեշտ է համապարփակ և թափանցիկ երկխոսություն ծավալել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ՝ ապահովելու նրանց իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում՝ իրենց տներում արժանապատվորեն ապրելու իրավունքը:
«Ի գիտություն ենք ընդունում, որ այս հարցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել: ԵՄ-ն լիովին սատարում է Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ակնկալելով, որ բոլոր սուբյեկտները նույնը կանեն: Ադրբեջանին կոչ ենք անում վերահաստատել իր աներկբա հարգանքը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ և համաձայնել սահմանազատմանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի տառին և ոգուն համահունչ: ԵՄ-ն նաև կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր հարցերի վերաբերյալ՝ նպատակ ունենալով կնքել խաղաղության համաձայնագիր: Մենք նախկինի պես պատրաստ ենք աջակցել կողմերի երկխոսությանը, որպեսզի ձեռք բերվի համապարփակ և մնայուն խաղաղություն՝ հանուն տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- եզրափակեց Բորելը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ