ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ վրա հարձակման համար Ադրբեջանին դատապարտող բանաձև

Եվրախորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում պատրաստվում են դատապարտել Ադրբեջանի վերջին չարդարացված հարձակումը:

«Արմենպրես»-ը Եվրոպական խորհրդարանի կայքից տեղեկացավ, որ հոկտեմբերի 3-ին Եվրոպական խորհրդարանը կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ Ադրբեջանի հարձակումից հետո: 

ԵԽ կայքում հրապարակված հայտարարությունում նշվում է , որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը հանգեցրել է իրենց տներից էթնիկ հայերի զանգվածային արտագաղթի: Հիշատակում կա այն մասին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես զգուշացրել էր ԼՂ-ում էթնիկ զտումների մասին:

Դեբատը կանցկացվի հոկտեմբերի 3-ին ԵՄ խորհրդում Իսպանիայի նախագահության և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևի քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 5-ին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    24°  12° 
    10.05.2024
    24°  13° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: