ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունգարիան 102,000 եվրո է հատկացրել ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչությանը՝ «հալածյալ քրիստոնյաներին» օգնելու համար

Հունգարիայի կառավարությունը 102,000 եվրո է հատկացրել ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչությանը «հալածյալ քրիստոնյաներին» օգնելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեյը։

Նրա խոսքով՝ օգնությունը կտրամադրվի Հայ առաքելական եկեղեցու խնդրանքով` Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հետեւանքով առաջացած խորհրդակցություններից հետո: «Վերջին շաբաթներին զինված հակամարտության սրման և Ստեփանակերտի վառելիքի և քսայուղերի պահեստում տեղի ունեցած մահացու պայթյունի հետևանքով մի քանի տասնյակ հազար էթնիկ հայեր լքել են իրենց տները և տեղափոխվել Հայաստան»,- նշել է նա։ «Հունգարիայի օգնությունը նպատակ ունի խթանել կայունությունը տարածաշրջանում՝ օգնություն տրամադրելով հակամարտությունից և վառելիքի պահեստի պայթյունից տուժած խաղաղ բնակիչներին», - ասել է Ազբեյը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նա նշել է, որ Հունգարիայի կառավարությունը տարածաշրջանում խաղաղությունը դիտարկում է որպես միակ կենսունակ լուծում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    24°  12° 
    10.05.2024
    24°  13° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: