ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական բաժնից:

Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել օրեր առաջ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից միաձայն ընդունված ևս մեկ բանաձևի համար, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիան և էթնիկ զտումների քաղաքականությունը:

Նա բարձր է գնահատել սեպտեմբերի 28-ին Դուբլինում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում Կիպրոսի խորհրդարանի նախագահ Անիտա Դիմիտրիուի սկզբունքային ելույթը, որտեղ բարձրաձայնվել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործությունները, կոչ է արվել միջազգային հանրությանն անհապաղ քայլեր ձեռնարկել՝ էթնիկ զտումները կանխելու նպատակով:

Հանդիպմանը քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վերաբերող հումանիտար խնդիրներ: Կիպրոսցի խորհրդարանականները նշել են, որ համերաշխության նշանաբանով են առաջնորդվում Հայաստանի հանդեպ և պատրաստ են հնարավորինս աջակցել: Հանձնաժողովի նախագահի խոսքով մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն և խաղաղասիրությամբ ևս նման են, ուստի մեկը մյուսի ցավի հանդեպ առավել զգայուն են:

Հանդիպմանը քննարկվել են նաև օրենսդիր մարմինների երկկողմ օրակարգային հարցեր՝ երկուստեք կարևորելով խորհրդարաններում գործող համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների կարևոր դերակատարությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: