Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Իրան տեղի է ունեցել երկու հարևան երկրների միջև բանակցությունների և շփումների շարունակության շրջանակներում՝ քննարկելու երկկողմ հարաբերություններն, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանում զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին։
Պաշտոնյայի խոսքով՝ այս այցը հնարավորություն է, որպեսզի Իսլամական Հանրապետությունն իր տեսակետները հայտնի տարածաշրջանային ներուժի միջոցով Կովկասյան տարածաշրջանում հակամարտությունների լուծման շուրջ։
Քանաանին շեշտել է, որ տարածաշրջանում խաղաղությունն Իրանի համար չափազանց կարևոր է, և բոլոր խնդիրները հարկավոր է լուծել երկխոսության միջոցով։ Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», Քանաանին հայտնել է, որ Իրանը կողմ է տրանսպորտային ցանցերի զարգացմանը, որը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, սակայն ևս մեկ անգամ ընդգծել է՝ «երկիրը դեմ է միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություններին»։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին հումանիտար օգնության ուղարկմանը՝ Քանաանին հայտնել է, որ դրա վերաբերյալ մանրամասներ շուտով կհայտնի Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
