Քննարկվում է ՌԴ-ին Հվ. Օսիայի ինտեգրման մակարդակը բարձրացնելու մասին պայմանագրի նախագիծը
Օրերս հարավօսական լրատվամիջոցները տարածեցին Հարավային Օսիայի և Ռուսաստանի Դաշնության միջև դաշինքի և ինտեգրման պայմանագրի նախագիծ, ինչը որոշակի ակտիվություն առաջ բերեց հասարակական և քաղաքական շրջանակներում: Ինչպես և Աբխազիայում, այստեղ ևս առանձնացավ որոշակի հատված, ըստ որի՝ նման նախագիծը չի բխում հանրապետության շահերից, սակայն, ի տարբերություն աբխազական նախադեպի, այս պարագայում դժգոհողները ինտեգրման առավել բարձր մակարդակ են պահանջում:
Փաստաթուղթը հրապարակել է նախագահին կից քաղաքական խորհրդի կողմից: Այն տրամադրել է ռուսական կողմը՝ ներառելով հարավօսական կողմի մոտեցումները: Նախատեսվում է, որ այն դեռ պետք է քննարկվի համատեղ հանձնաժողովի կողմից:
Ավելի քան երկու տասնյակ հոդվածներից կազմված պայմանագրի նախագիծը նախատեսում է Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև համագործակցության առավելագույն խորացում` մասնավորապես անվտանգության և տնտեսական ոլորտներում:
Ըստ նախագծի՝ կողմերը պետք է իրականացնեն համաձայնեցված արտաքին քաղաքականություն և ձևավորեն պաշտպանության և անվտանգության միասնական տարածություն: Հարավային Օսիայի անվտանգության և պաշտպանության, այդ թվում՝ սահմանի պաշտպանության գործառույթները պետք է իրականացնի Ռուսաստանը: Հարավային Օսիայի զինված ուժերը և պետանվտանգության մարմինները ներառվելու են ռուսական զինված ուժերի և հատուկ ծառայությունների կազմում:
Կողմերից որևէ մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում նաև մյուսի վրա, սակայն նման պայմաններում Հարավային Օսիայի տարածքում զինված ուժի կիրառումը պետք է համաձայնեցվի չճանաչված հանրապետության նախագահի հետ:
Պայմանագիրը նախատեսում է նաև մարդկանց և ապրանքների տեղաշարժի պայմանների դյուրացում, երկու երկրների միջև սահմանները պետք է վերացվեն, իսկ Հարավային Օսիայի մաքսային մարմինները պետք է մտնեն ՌԴ մաքսային մարմինների կազմի մեջ:
Ռուսաստանը իր հերթին պետք է պարտավորվի հեշտացնել Հարավային Օսիայի քաղաքացիների՝ առանց սեփական քաղաքացիությունից հրաժարվելու ռուսական քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացը: Մոսկվան նաև պարտավորվում է նպաստել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների աշխատավարձերի աստիճականական բարձրացմանը, ինչպես նաև կենսաթոշակի մակարդակի հավասարեցմանը Հյուսիս-Կովկասյան դաշնային շրջանի մակարդակին:
ՌԴ և Հրավային Օսիայի միջև պայմանագիրը նախատեսվում է կնքել 25 տարով, 10 տարի երկարաձգման հնարավորությամբ: Ինչպես տեսնում ենք, տվյալ նախագիծը բավական նման է ռուս-աբխազական պայմանագրի նախագծի ռուսական տարբերակին, որը, սակայն, զգալի փոփոխությունների ենթարկվեց: Հարավային Օսիայում իրավիճակն այլ է: Ի տարբերություն Աբխազիայի՝ այստեղ քաղաքական ուժերի հիմնական նպատակներից մեկը Ռուսաստանի կազմում Հարավային և Հյուսիսային Օսիաների միավորումն է: Ավելին, այնպիսի պայմաններում, երբ հանրապետւթյան բյուջեի շուրջ 95%-ը հենց ռուսական հատկացումերն են, օս ժողովրդի երկու հատվածների՝ ՌԴ կազմում միավորման գաղափարը բավական տրամաբանական է դառնում: Պայմանագիրը, սակայն, միավորման մասին դրույթներ չի պարունակում, ինչը, թերեւս, պայմանավորված է ներկայիս աշխարհաքաղաքական գործոններով: Ռուսական կողմը այս պահին թերևս առավել նպատակահարմար է գտել բավարարվել միայն բարձր մակարդակի ինտեգրմամբ, ինչը հաջողությամբ արտահայտված է պայմանագրի դրույթներում:
Պայմանագրի նախագիծն այժմ գտնվում է քննարկման փուլում, սակայն մինչև ստորագրումը՝ 2015թ-ի փետրվարի 10-ը, բովանդակային զգալի փոփոխությունները քիչ հավանական են թվում:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
