ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկական Ջամմու և Քաշմիր նահանգ` դրախտ Երկրի վրա

Հունվարի 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ  Հնդկաստանի Հանրապետության օրվա 65-ամյակին նվիրված միջոցառում, որի շրջանակում հանդիսավորությամբ կատարվեց Հնդկաստանի ամենահյուսիսային նահանգի` Ջամմու և Քաշմիրի վերաբերյալ «Դրախտ Երկրի վրա» ֆոտո-ցուցահանդեսի բացման արարողությունը:

Հանդիսավոր միջոցառմանը իրենց ողջույնի խոսքն ասացին ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, միջոցառման կազմակերպիչ, «Լոտոս» ՀԿ նախագահ Մարինե Պապյանը: Արևելագետ, ԵՊՀ դասախոս Նաիրա Մկրտչյանը հետաքրքիր տեղեկություններ ներկայացրեց Ջամմու և Քաշմիր նահանգի մասին, պատմեց իր տպավորությունները այդ նահանգ կատարած այցից, մասնավորապես նշելով, որ այնտեղ էլ տեսել է հայկական հետք. նահանգի մայրաքաղաք Շրինագարից ոչ այնքան հեռու գտնվող հանգստյան գոտու գոլֆի ակումբի նախասրահում ակումբի հիմնադրման պատմության ցուցատախտակին գրված է` «Արարատ, 1926»:

«Դրախտ երկրի վրա» ֆոտո-ցուցահանդեսի ողջ ցուցադրության ընթացքում` հունվարի 27-ից փետրվարի 10-ը, կցուցադրվի «Հնդկաստան. միասնություն բազմազանության մեջ» ֆիլմը, որը պատրաստվել է «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալության կողմից: Ֆիլմը ցույց է տալիս բազմազգ և բազմակրոն Հնդկաստանը, նրա բազմազան բնությունը` Հիմալայան լեռներից մինչև Ռաջաստանի անապատներ, բազմատեսակ կենդանական ու բուսական աշխարհը, պատմում է Հնդկաստանի` բրիտանական գաղութատիրությունից անկախանալու և հանրապետություն հռչակելու, ինչպես նաև բազմադարյա փիլիսոփայության մասին:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: