ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-չինական կապերի ընդլայնման համար ամուր հիմք կա. Չինաստանի դեսպան

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:
Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված ջերմ ու բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կունենան արդյունավետ զարգացումներ: Հերմինե Նաղդալյանը կարևորել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական շփումները, փորձի փոխանակումները, փոխայցելությունները և երկկողմ հանդիպումները: Այս համատեքստում տիկին Նաղդալյանն անդրադարձել է բարեկամական խմբերի գործունեությանը և հրավիրել Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին Հայաստան: ԱԺ փոխնախագահը նշել է, որ սերտ համագործակցություն կա նաև Կանանց Համաչինական ֆեդերացիայի հետ և կարևորել երկու երկրների հասարակական ու քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող կանանց համագործակցությունը: Նրա խոսքով՝ երկու երկրների խորհրդարանական կանայք բազմաթիվ ծրագրեր ու գաղափարներ ունեն, որոնց իրականացման հարցում ինքն ակնկալում է դեսպանի աջակցությունը:
Թիան Էրլունը ևս ընդգծել է, որ հայ-չինական կապերի ընդլայնման համար արդեն իսկ ամուր հիմք կա և պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալու միջպետական համագործակցության առավել զարգացման և տարբեր ծրագրերի իրականացման հարցում: Նա կարևորել է համագործակցությունը մշակութային, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում՝ նշելով, որ մեծացել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել տիկին Նաղդալյանին հայ-չինական հարաբերությունների զարգացման և ամրապնդման հարցում ունեցած մեծ ավանդի համար:
Քննարկվել են նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացներին առնչվող հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: