ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատերազմ Ուկրաինայում. «Իրավիճակը սարսափելի է»

Ուկրաինայում շարունակվում են զինված գործողություններն ուկրաինական բանակի և ընդդիմադիր ուժերի միջև: Ինչպես հայտնում է Rosbalt-ը, հակաահաբեկչական գործողության (АТО) մամլո խոսնակ Անատոլի Ստելմախը հայտարարել է, որ Ուկրաինայի բանակը վերջին օրերի ընթացքում ավելի քան 200 ընդդիմադիր և 15 միավոր ռազմական տեխնիկա է ոչնչացրել: Նրա խոսքերով նախորդ գիշերվա ընթացքում ուկրաինական դիրքերի ռմբակոծման 13 դեպք է գրանցվել: Ինչպես նաև նկատվում է ընդդիմադիրների ակտիվացում Լուգանսկի ուղղությամբ, հրետանային հարվածներից մի շարք շրջաններ են տուժել: Չեն դադարել նաև կրակոցները Դենեցկի ուղղությամբ: Ստելմախը նաև հավելել է, որ վերջին օրերի ընթացքում «ավելացել է հակառակոռդի անօդաչու սարքերի թռիչքների քանակը», հատկապես Լուգանսկի և Մարիուպոլի շրջանում:

Միաժամանակ ուկրաինական ընդդիմությունը հայտնում է, որ ուկրաինացի զինվորականները վերջին օրերի ընթացքում գրեթե 66 անգամ ռմբակոծել են ընդդիմության դիրքերը, ավերվել են խաղաղ բնակիչների տները և Դոնբաս քաղաքի ենթակառուցվածքների մնացորդները: Վերջին երկու օրերի ընթացքում հրետանային ռմբակոծման հետևանքով 5 քաղաքացի է զոհվել, գրեթե 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Քաղաքի կեսը մնացել է առանց լույսի և գազամատակարարման: Դոնեցկում ուժեղ պայթյուններ են լսվում: Ինչպես հաղորդում է chto-proishodit.ru կայքը, ինքնահռչակված Դոնեցկի ժողովրդական հանրապետության ընդդիմադիր շտաբի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը հերթական մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ իրենց հաջողվել է փակել Դեբալցեվսկի («Дебальцевский котел») ուղղությունը: Ներկայումս ուժեղ մարտեր են ընթանում Դեբալցեվսկու արևելյան ծայրամասում:

Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության մամլո քարտուղար Մայքլ Բոչուրկիվը հայտնել է, որ Ուկրաինայի արևելքից, հատկապես Դեբալցեվսկու շրջանից բնակչության տարհանումը դժվարանում է շարունակվող կրակոցների պատճառով: Նա նշել է, որ ԵԱՀԿ դիտարդական առաքելության աշխատակիցները ներկա չեն Դեբալցեվսկու շրջանում, սակայն նրանք գործում են Լուգանսկում, Դոնեցկում և հակամարտության մի շարք այլ բնակելի գոտիներում, հայտնում է РИА «Новости»-ն: «Մարդասիրական իրավիճակը սարսափելի է: Գլխավոր դիտորդ դեսպան Ապականը հատուկ անհանգստություն է հայտնել առավել խեցելի շերտերի՝ երեխաների, կանանց և ծերերի դրության կապակցությամբ», - հավելել է դիտորդական խմբի մամլո քարտուղարը:

Նշենք, որ ուկրաինական հակամատության սկսվելուց ի վեր ավելի քան 5,5 հազար մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող գրասենյակի զեկույցին: Ներկայացված տվյալների համաձայն 2014 թվականի ապրիլից մինչև 2015 թվականի փետրվարի 5-ը ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի արևելքում հակամարտության հետևանքով 5486 մարդ է զոհվել, այդ թվում 59 երեխաներ: Ինչպես նշվում է զեկույցում, 12 972 մարդ վնասվածք է ստացել, որոնցից 153 երեխաներ են: Բացի այդ, զինված գործողությունների գոտուց 978 482 խաղաղ բնակիչ է տարհանվել:

 

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: