ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Նուլանդը Ադրբեջանին կոչ է արել պահպանել խաղի կանոնները»

- Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի այցը տարածաշրջան մամուլում մի շարք հարցեր առաջացրեց, որտեղ ամենագլխավոր հարցադրումը վերաբերում էր Վիկտորյա Նուլանդի այցի հիմնական նպատակին: Ըստ Ձեզ՝ ո՞րն էր այցի հիմնական նպատակը:

 - Հաշվի առնելով այցի ժամանակագրությունը, այցելած երկրների հերթականությունը (պատահական չէր, որ նրա այցելած առաջին երկիրը հենց Ադրբեջանն էր), ինչպես նաև այցից մամուլում լուսաբանված տեղեկությունները՝ կարելի է փաստել, որ այցը հետապնդում էր մեկ հիմնական և կարևոր նպատակ՝ Ադրբեջանին տալու հստակ ուղերձ՝ դուրս չգալ «խաղի սահմանված կանոններից»:

Անհերքելի է այն փաստը, որ ընդհանրապես Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի համար, շատ կարևոր է էներգետիկ անվտանգությունը: Միջազգային վերջին զարգացումները՝ ուկրաինական ճգնաժամ, աճող ծայրահեղական տրամադրություններ և այլն, էներգետիկ անվտանգության ոլորտում անհանգստության լուրջ առիթ են ստեղծում Արևմուտքի համար: Գաղտնիք չէ նաև այն, որ Արևմուտքը դիտարկում է Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները որպես այլընտրանք իր ներկայիս էներգետիկ աղբյուրներին, Ադրբեջանն այս հարցում նաև էներգետիկ տարանցողի նշանակություն ունի ԱՄՆ դաշնակից Եվրոպայի համար: Սակայն Եվրոպայի էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման գործում Ադրբեջանի այլընտրանքային դերը կարող է ամբողջովին չեզոքանալ, եթե Ադրբեջանը ռազմական ակտիվ գործողությունների փուլ մտնի: Իսկ որ Ադրբեջանն ամեն կերպ գնում է հենց դրան, վկայում են հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումները: Եթե ասվածը ավելի պարզ ձևակերպենք, սահմաններին լարվածություն ստեղծելով՝ Ադրբեջանը փաստորեն խախտում է էներգետիկ համագործակցության ոլորտում իր և Արևմուտքի միջև սահմանված «խաղի կանոնները»:

Այս համատեքստում թերևս պատահական չէր Ադրբեջան այցի ժամանակ Նուլանդի կողմից արված հիմնական շեշտադրումները, որոնցում նա երկկողմ համագործակցության համատեքստում առանձնակի կարևորվեց էներգետիկ ոլորտի անվտանգությունը, մասնավորապես խողովակաշարերի անվտանգության ապահովման խնդիրը, ինչն առավել արդիական է դառնում Հարավային գազային միջանցքի նշանակության համատեքստում:

Եթե փորձենք ասվածը ամփոփել, ապա պետք է փաստենք, որ Նուլանդի այցը տարածաշրջան նպատակ ուներ ի թիվս այլ ուղերձների Ադրբեջանին ևս մեկ անգամ հղել հստակ ուղերձ, որ համաշխարհային զարգացումների համատեքստում Արևմուտքի համար տարածաշրջանում խաղաղության պահպանումը առավել քան կարևոր է: Այս համատեքստում պատահական չէր Նուլանդի անդրադարձը Ադրբեջանի կառավարության համար ցավոտ, ներքաղաքական՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին, որով, կարելի է ասել, ԱՄՆ Պետքարտուղարի օգնականը Ադրբեջանի կառավարությանը կոչ արեց գոտիները ավելի ձիգ կապել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: