ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատարի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի բին Համադ ալ-Սուլայթին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ հույս հայտնելով, որ պաշտոնավարման ժամանակաշրջանում նա ջանք չի խնայի Հայաստանի և Կատարի միջև համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ծոցի երկրների, այդ թվում` նաև Կատարի հետ հարաբերությունների զարգացումը: Ընդգծելով, որ Հայաստանի և արաբական մի շարք երկրների միջև ներկայիս արդյունավետ ու բազմաբովանդակ փոխգործակցությունը հիմնված է հայ և արաբ ժողովուրդների դարերից եկող անկեղծ բարեկամության վրա, Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ այդ ամուր հիմքի վրա փոխշահավետ բոլոր ոլորտներում հաջողությամբ կարող են զարգանալ հայ-կատարական հարաբերությունները:

Դեսպան Ալի բին Համադ ալ-Սուլայթին հավաստիացրել է, որ կներդնի բոլոր ջանքերը` երկկողմ հարաբերությունները զարգացնելու և իր համոզմամբ, համագործակցության մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, Հայաստանի և Կատարի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խթանելու նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: