ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաստաբան. Գյուլենի դատական հետապնդումն ապօրինի է

Ստամբուլի դատարանը իսլամիստ աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենի ձերբակալության կրկնակի հրաման է արձակել: Ինչպես հայտնում է TASS-ը, հղում անելով Khabertjurk հեռուստաընկերությանը, այս որոշումը կայացվել է երկրի ղեկավարության հեռախոսները գաղտալսելու գործով կատարվող հետաքննության շրջանակներում: Նախկինում թուրքական դատարանն արդեն մեկ անգամ Գյուլենին ձերբակալելու հրաման էր արձակել՝ նրան մեղադրելով հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ:

Ընդհանուր առմամբ, գաղտնալսման գործով ավելի քան 27 մարդ է ձերբակալվել: Նրանք մեղադրվում են ավելի քան 100 մարդու, այդ թվում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլու հեռախոսների ապօրինի գաղտնալսման մեջ: Այս գործընթացը «զուգահեռ կառույցի» դեմ Անկարայի պայքարի բաղկացուցիչ մասն է կազմում:

Ֆեթուլլահ Գյուլենի փաստաբան Նուրուլլահ Ալբայրաքը՝ ի պատասխան թուրքական լրատվամիջոցների տարածած վերոնշյալ տեղեկատվության, հայտարարել է, որ քրեական դատավարության օրենքների համաձայն դատարանը չի կարող ձերբակալման հրաման արձակել, քանի դեռ մեղադրյալից համապատասխան կարգով չեն պահանջել ներկայանալ դատարան: Ինչպես հայտնում է Today’s Zaman-ը, Նուրուլլահ Ալբայրաքը նաև նշել է, որ Գյուլենը, ով 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում, և ում հասցեն հայտնի է հանրությանը, պետք է կանչվի թուրքական և ամերիկյան իշխանությունների կողմից ցուցմունք հանձնելու համար համաձայն երկու երկրների միջև ստորագրված իրավական պայմանագրերի: Նա նաև ընդգծել է, որ դատարանը կարող է ձերբակալման հրաման արձակել միայն այդ դեպքում, եթե մեղադրյալը չի պատասխանել դատարան ներկայանալու պահանջին: Ընդ որում, հրամանըը պետք է ուղարկվի մեղադրայի անմիջական հասցեին:

Գյուլենի փաստաբանը նաև հայտարարել է, որ ձերբակալման հրամանն անընդունելի է միջազգային իրավունքի տեսանկյունից: Նուրուլլահ Ալբայրաքը շեշտել է, որ դատարանի որոշումը ցույց է տալիս, որ Թուրքիայի դատական համակարգն օգտագործվում է որպես ճնշման միջոց այն մարդկանց և խմբերի դեմ, ովքեր չեն կիսում իշխող կառավարության հայացքները: «Մենք կարծում ենք, որ երբ այս մութ շրջանն ավարտվի, այս ապօրինի մեթոդները Սահամանադրությանը համապատասխան կդատապարտվեն», - եզրափակել է Գյուլենը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 67%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    22°  10° 
    16.05.2024
    21°   
    17.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: