ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աջարիայում չեն բացառում կառավարությանն իմպիչմենթ հայտարարելու գործընթացը

Աջարիայի Գերագույն խորհրդում հնարավոր է սկսվի կառավարությանն իմպիչմենթ հայտարարելու գործընթաց, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը: Ըստ առկա տեղեկությունների իմպիչմենթի հարցը մտադիր են բարձրացնել «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները:

Աջարիայի Գերագույն խորհրդի անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Սուլխան Գլոտնին, «IPN»-ի հետ զրույցում խուսափել է մեկնաբանություններից, սակայն նշել է, որ առկա իրավիճակի համար պատասխանատու է հենց տվյալ տարածաշրջանի կառավարությունը և անհրաժեշտ են փոփոխություններ:

«Աջարիայում քաղաքական ճգնաժամ է, ինչը բավական վատ է անդրադառնում տարածաշրջանի վրա: Այս ամենի պատասխանատվությունը կառավարության ուսերին է, քանի որ այն չկարողացավ իրականացնել հստակ քայլեր: Երկու տարվա ընթացքում մենք պահանջում էինք, որ նրանք ներկայացնեն տարածաշրջանի զարգացման ռազմավարությունը, այսինքն՝ ինչպես են տեսնում տարածաշրջանի զարգացումը: Դա չի արվել: Միակ բանը, որ մենք լսում ենք կառավարությունից՝ լռությունն է: Նրանց կողմից միայն անտեսում է, նրանք իրենց անպատասխանատու են պահում: Աջարիայի կառավարությունը ներկայիս կազմով իրեն սպառել է և ի վիճակի չէ տարածաշրջանում որևէ բան փոխել: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ տարածաշրջանի քաղաքականության, կառավարության մեջ անհրաժեշտ են փոփոխություններ»,- հայտարարել է Գլոտնին:

Նշենք, որ ինպիչմենթի հարցի քննարկման համար անհրաժեշտ է 7 պատգամավորի ձայն, իսկ կառավարության հրաժարականի համար՝ 14 ձայն: Նշենք նաև, որ Աջարիայի Գերագույն խորհրդում «Վրացական երազանքն» այլևս չունի մեծամասնություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: