ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրան-Թուրքմենստան․ բացառապես տնտեսական հիմքի վրա կառուցվող հարաբերություններ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ավարտել է իր երկօրյա այցը Աշխաբադ։ Լրագրողների հետ զրույցում նա մատնանշել է Իրանի և Թուրքմենստանի միջև քաղաքական դիրքորոշումների սերտ բնույթը և բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու փոխադարձ հետաքրքրվածությունը, հայտնում է newsru.co.il-ը։ Ռոհանին հայտնել է, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ բանակցությունների ընթացքում որոշում է կայացվել երկու երկրների կառավարությունների առջև նպատակ դնել, որ Իրանի և Թուրքմենստաի միջև առևտրաշրջանառության ծավալը, որն այժմ կազմում է 3,7 միլիարդ ԱՄՆ դոլար, առաջիկա 10 տարիների ընթացքում հասցնել 60 միլիարդի, գրում է իրանական MEHR գործակալությունը։ Այցի շրջանակներում 17 համաձայնագիր և հուշագիր է ստորագրվել տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Որոշում է կայացվել կրկնապատկել երկու երկրների միջև ճանապարհային փոխադրումների ծավալը և եռապատկել երկաթուղային փոխադրումների ներկա ծավալը։ Իրանն ու Թուրքմենստանն ակտիվացնում են իրենց ջանքերը Հյուսիս-Հարավ միջանցքի կառուցման ուղղությամբ։

Ինչպես նշում է ռադիո «Ազատությունը», Իրանն ու Թուրքմենստանը 1000 կիլոմետրից ավել ձգվող ընդհանուր սահման ունեն։ Երկրները համագործակցում են տնտեսության, տրանսպորտի, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի ոլորտներում։ Նրանք իրենց հարաբերությունները կառուցում են 1991 թվականին Խորհրդային Միության անկումից և Թուրքմենստանի անկախության ձեռքբերումից ի վեր։ Trend գործակալության տվյալների համաձայն, Իրանը Թուրքմենստան է արտահանում սարքավորումներ, շինարարական նյութեր, սննդամթերք, գյուղատնտեսական ապրանքներ, էլեկտրատեխնիկա և կենցաղային տեխնիկա՝ միաժամանակ ներկրելով բնական գազ, էլեկտրաէներգիա, գործվածքներ և գյուղատնտեսական ապրանքներ։

Մասնագետները նշում են, որ երկկողմ հարաբերությունները կառուցվում են բացառապես տնտեսական նպատակահարմարության հիմքի վրա՝ գրեթե մի կողմ թողնելով քաղաքական տարաձայնությունները։ Ինչպես նշում է «Вестник Кавказа»-ն, այս երկրներին միավորում է ընդհանուր սահմանի առկայությունը, որի երկու կողմերում ապրում են ազգակից ժողովուրդներ, որոնց միջև դարավոր պատմական, քաղաքակրթական և կրոնական կապեր կան։ Իրանի և Թուրքմենստանի ընդհանուր խնդիրը հարևան Աֆղանստանում տիրող անկայությունն է։ Թուրքմենա-աֆղանական սահմանի վրա չեն դադարում զինված միջադեպերը, ինչը չի կարող չանհանգստացնել Թեհրանին և Աշխաբադին։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2025
       
    23.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: