Օլանդ. А320 օդանավի կործանման հետևանքով փրկվածներ չկան
Ֆրանսիայի հարավում А320 օդանավի կործանման հետևանքով բոլոր ուղևորները, ամենայն հավանականությամբ, զոհվել են: Բարսելոնա-Դյուսելդորֆ ուղղությամբ չվերթ իրականացնող Germanwings ընկերությանը պատկանող օդանավը կործանվել է Ֆրանսիայի հարավում՝ Դին-լե-Բեն շրջանում: Օդանավում եղել է 142 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: «Օդանավի բեկորների վիճակը թույլ է տալիս եզրակացնել, որ աղետի հետևանքով փրկվածներ, ամենայն հավանականությամբ, չկան», - ասել է Օլանդը: Նրա խոսքով՝ օդանավը կործանվել է դժվար հասանելի լեռնային շրջանում: Ֆրանսիայի տրանսպորտի նախարարը ևս հայտարարել է, որ վթարի հետևանքով փրկվածներ չկան:
Օլանդը նաև հայտարարել է ինքնաթիռի կործանման կապակցությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հետ բանակցություններ անցկացնելու իր մտադրության մասին: Օդանավում հիմնականում Գերմանիայի քաղաքացիներ են եղել: Այս մասին հայտնում է n24 լրատվական ալիքը՝ հղում անելով Ֆրանիայի անվտանգության ուժերին:
Օդանավից տվյալները դադարել են ստացվել, երբ վերջինս գտնվել է երկրից 7,6 կիլոմետր բարձրության վրա: «Ֆրանսիայում կործանված օդանավը իր թռիչքի վերջին փուլում սկսել է կտրուկ կորցնել բարձրությունը: Օդանավի բարձրությունը 12 կիլոմետրից իջել է մինչև 7,6 կիլոմետր: Դրանից հետո օդանավից այլևս տվյալներ չեն ստացվել», - հայտնել է RT հեռուստաալիքը՝ հղում անելով Flightaware ծառայությանը: Հեռուստաալիքը հավելել է, որ օդանավը գործարկվել է միայն Lufthansa և Germanwings ավիաընկերությունների կողմից, իսկ օդանավի առաջին թռիչքն իրականացվել է 1990 թվականի նոյեմբերի 29-ին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Lufthansa ընկերությունը դեռևս տեղեկություններ չունի օդանավի կործանման պատճառների մասին, սակայն փորձում է տեղեկություններ հայթայթել տեղի ունեցածի վերաբերյալ:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
