ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան դրսևորում է ավտորիտար վարչակարգի բոլոր հնարավոր ախտանիշերը

Թուրքիայի իշխանությունները շարունակում են երկրի ներսում ճնշումներ իրականացնել  մեդիայի և քաղհասարակության ներկայացուցիչների հանդեպ: Օրերս հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել երկրում արգելափակել Youtube, Twitter և Facebook հայտնի սոցիալական ցանցերի գործունեությունը, միայն նրա համար, որ այդ ցանցերով տարածվել էին  Մեհմետ Սելիմ Քիրազի լուսանկարները ( թուրք դատախազ, ով պատանդ էր վերցվել թուրքական «Հեղափոխական ժողովրդի ազատագրման կուսակցություն – ճակատ» խմբավորման կողմից): Ի հավելում սրա, երկրում տեղի ունեցած վերջին  դատավարության որոշման  համաձայն՝  Թուրքիայում արգելափակվել է  նաև 166 կայք, որոնք նույնպես տարածել էին թուրք դատախազի լուսանկարները: 

Հարկ է նշել, որ չնայած Twitter և Facebook սոցիալական կայքերը ազատվեցին արգելքից այն բանից հետո, երբ  համաձայնեցին ենթարկվել Թուրքիայում սահմանված կանոններին, ամենայն հավանականությամբ շուտով թուրք հասարակությունն ինքը կհրաժարվի օգտագործել այդ կայքերը, եթե Facebook-ում "like" սեղմելու համար լրագրողների ձերբակալման դեպքերն ավելի հաճախակի բնույթ կրեն:

Հիմնվելով Թուրքիայում բռնաճնշումների վերջին ալիքի վրա՝ կարող ենք փաստել, որ մերօրյա Թուրքիան դրսևորում է ավտորիտար վարչակարգի բոլոր հնարավոր ախտանիշերը, որոնք են՝ քաղաքական բռնաճնշումներ, պետական գրաքննություն ԶԼՄ-ների դեմ, կամայական կալանք և պատիժ, օրենքներ, որոնք արգելում են կառավարության կամ նրա տարբեր օրգանների և ինստիտուտների դեմ ուղղված քննադատությունները, Սահմանադրության բացակայություն, որ կպաշտպաներ փոքրամասնությունների իրավունքները և կապահովեր բոլորի հավասարությունն  օրենքի առաջ:

Ամենից զատ, ծիծաղելի է այն կեցվածքը, որով Թուրքիայի կառավարությունը ներկայանում է միջազգային հանրությանը:  Թուրքիայի այդ կեցվածքը հակիրճ կարելի է հետևյալ կերպ ձևակերպել.  «Թո՜ղ ես առաջինը մեղադրեմ, որ ինքս մեղադրանքի չարժանանամ»: Թուրքիան այն եվրոպական երկրների շարքում էր, ով հանդես եկավ  Ռուսաստանի դեմ քննադատությամբ Ղրիմում թաթարների հեռուստաընկերությունն արգելափակելու հարցում: Եվ սրա հետ մեկտեղ այս առիթով  Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդես էր եկել հետևյալ դիտարմամբ. «Մեդիայի ազատությունը  բազմակարծության և ժողովրդավարության անքակտելի մաս է»:

Հենց նույն օրը Թուրքիայի կողմից մեկ այլ հայտարարություն է տարածվել, այս անգամ, սակայն, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից, որով թուրքական լրատվամիջոցներին արգելվել է  լուսաբանել դատախազ Մեհմետ Սելիմ Քիրազի հուղարկավորությունը:

Այս ամենը գալիս է փաստելու, որ որքան էլ Թուրքիան փորձի փակել միջազգային հանրության աչքերը, անհերքելի է, որ Թուրքիայի կառավարությունն արդեն իրեն բավական վարժ է համարում ռեպրեսիվ մեթոդներ կիրառելու հարցում, որոնք նպատակ ունեն երկրում լռեցնել ընդդիմադիր ձայները: Ընտրությունների նախաշեմին թուրք իշխանության կողմից նման մեթոդների կիրառումը  ևս մեկ անգամ ապացուցում է, որ «ժողովրդավարության դեմ հեղաշրջումը» երկրում տեղի է ունեցել շատ վաղուց, և այսօր ի դեմս Թուրքիայի՝ միջազգային հանրությունն ականատես է լինում ավտորիտար հասարակարգի վառ օրինակի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: