ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս մոտոցիկլիստների խումբը մտադիր է նացիստական Գերմանիայի պարտությունը նշել Բեռլինում

Ռուս մոտոցիկլիստների խումբը՝ Վլադիմիր Պուտինի հովանավորությամբ, նախատեսում է շրջագայել Եվրոպայի տարածքով՝ նշելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ Կարմիր բանակի և սովետական  ժողովրդի տարած հաղթանակի 70-ամյակը: Երկու շաբաթ տևողություն ունեցող շրջագայության ընթացքում ռուս մոտոցիկլիստները, որոնց միանալու է նաև Night Wolves` «Գիշերային գայլեր» ազգայնական մոտոցիկլիստների ակումբը, կանցնի Բելառուսի, Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի և Ավստրիայի տարածքով, նախքան մայիսի 9-ին Բեռլինում կանգ առնելը: Ճամփորդության ընթացքում նրանք կայցելեն Աուշվից-Բիրկենաուի նացիստական համակենտրոնացման մահվան ճամբար, ինչպես նաև Բեռլինի Trepower այգին, որը հայտնի է խորհրդային պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրով:

«Գիշերային գայլեր» ակումբի ղեկավար Բաբրովսկին հայտնել է, որ շատ Եվրոպացիներ ցանկություն են հայտնել մասնակցելու շրջագայությանը, այդ թվում՝ գերմանացիներ: Ռուսների այս նախաձեռնությունը, այնուամենայնիվ, մեծ իրարանցում է առաջացրել Լեհաստանում, որը Ուկրաինայի արևմտամետ կառավարության կողմնակիցներից է: Facebook-ի լեհական էջերից մեկը գրել է՝ «Ռուս ավազակների համար մուտք չկա Լեհաստանում» և կոչ է անելով արգելել նրանց նախաձեռնությունը:

Մոտոցիկլիստներն իրենց հերթին պնդում են, որ իրենց ճանապարհորդությունը քաղաքական դրդապատճառներ չունի: Հիմնական նպատակը Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտադաշտերում Հիտլերի դեմ պայքարող զինվորների և անմեղ քաղաքացիների հիշատակը հարգելն է: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2025
       
    25.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: