ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ և Չինաստանը մեկտեղում են տնտեսական ջանքերը

http://www.presstv.ir/Detail/2015/04/27/408287/Russia-China-refinery-oil-energy-

Վերջին շրջանում Ռուսաստանի և Չինաստանի տնտեսական  կապերի զարգացման ոլորտում մեծ աշխուժություն է նկատվում: Այս համատեքստում վերջերս լուրեր տարածվեցին, որ Չինաստանը նախատեսում է կառուցել նավթի զտման կայան ռուսական Յակուտիայի Ալդան մարզում:

Զտակայանի հզորությունը 2 միլիոն տոննա է, այն նախատեսվում է կառուցել Չինաստանի Քին Հուա Ան Ծյու (Qin Hua An Tszyu) և Ռուսաստանի Տույմաադա-Օիլ (Tuymaada-Oil) ընկերությունների համատեղ ջանքերով: Պեկինում կնքված պայմանագրով նախատեսվում է համատեղ ձեռնարկություն  հիմնել, որն էլ կիրականացնի այս ծրագիրը: Ծրագրի ընդանուր արժեքը կազմում է 2 միլիարդ դոլար:  Ծրագիրն առավել մանրամասն կքննարկվի մայիսին, երբ մի խումբ չինացի փորձագետներ այցելեն  Յակուտիա:

Սակայն Չինաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության ակտիվացումը միայն այս ծրագրով չի սահամանափակվում: Հարևան երկրները փոխգործակցում են հատկապես էներգետիկ ոլորտում: Ռուսաստանը գազախողովակ է կառուցում դեպի Չինաստան: Մյուս կողմից Չինաստանը հրավիրում է Ռուսաստանին միանալ «Մետաքսի Ճանապարհ» առևտրային ծրագրին: Այս ծրագիրը նախատեսում է վերականգնել հնագույն առևտրային ուղիները Ասիայի և Եվրոպայի միջև: Ռուսաստանում գործող Չինացի ձեռնարկատերերի ասոցիացիայի նախագահը օրերս հայտնել է, թե հույս ունի, որ ռուսաստանցի շատ գործարարներ առաջիկայում պատրաստակամություն կհայտնեն մինալու  «Մետաքսի Ճանապարհ» առևտրային ծրագրին: Ներկա դրությամբ այս ծրագիրի համար 40 միլիարդ դոլար է հատկացվել, ընդ որում առաջին 10 միլիրադն արդեն հիմնադրամի հաշվեհամարին է:

Չինաստանի և Ռուսաստանի տնտեսական կապերի ակտիվացումը պայմանավորված է մի շարք գործոններով: Հասկանալի է, որ դրանցից առաջնայինը՝ՌԴ դեմ արևմուտքի տնտեսական պատժամիջոցներն են, որոնք Մոսկվային ստիպել են հայացքը սևեռել դեպի Պեկին: ՌԴ դեմ պատժամիջոցներին զուգահեռ  Միացյալ Նահանգներն ակտիվորեն փորձում է զարգացնել առևտրային հարաբերությունները Եվրոպայի (Transantlantic Trade and Investment Partnership) և Ճապոնիայի (TransPacific Partnership) հետ՝ փորձելով կրճատել Չինաստանի դերը համաշխարհային առևտրում: Բնական է, որ այս պարագայում վերջինս, իր հերթին, պետք է ձգտի կապերն ակտիվացնել Ռուսաստանի հետ:  Հետևաբար և' Չինաստանը, և' Ռուսաստանը երկկողմ տնտեսական համագործակցությունը դիտում են որպես կայուն և երկարաժամկետ գործընթաց՝ զարգացման մեծ հեռանկարով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    14 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: