ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական լիրայի անկումն ուղիղ համեմատական է անորոշության բարձրացմանն այդ երկրում

Երեկվանից համաշխարհային ու ազգային լրահոսում բավական կայուն տեղ է զբաղեցրել լիրայի աննախադեպ անկումը: Ստամբուլի ֆոնդային բորսայի աշխատանքների մեկնարկի առաջին րոպեներին ազգային տարադրամի` լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի հանդեպ ռեկորդային անկում է արձանագրել` մոտ 5 տոկոսով:

Պետք է նշել, որ լիրայի անկումը գրանցվել է դեռևս մինչ ընտրությունները: Փորձագետների գնահատականները պայմանավորում են դա երկրում տեղի ունեցած ընտրություններով, որոնք աննախադեպ էին թե’ ամողջ քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպերով, թե’ գրանցած արդյունքներով: Հայտնի է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) այս ընտրություններով չկարողացավ պահպանել 13 տարի շարունակ ունեցած խորհրդարանական մեծամասնությունը:

Բնական է, որ երկրի քաղաքական դաշտի այդ տեսակ փոփոխությունը պիտի ունենար իր հետևանքները, մասնավորապես՝ նպաստեր անորոշության մթոնոլորտի ձևավորմանը: Իսկ անորոշությունը տնտեսվարման թիվ մեկ թշնամիներից մեկն է: Անորոշության, առաջացած ռիսկի, կտրուկ փոփոխությունների հետևանքների առաջին կրողն է լինում ազգային արժույթի փոխարժեքը` որպես ամենազգայուն ոլորտի`ֆինանսական սպեկուլյացիաների դաշտի արձագանքի արգասիք:

Ակնհայտ է, որ Թուրքիայում մինչև իսկ ընտրություններն արդեն նկատելի էին վերոնշյալ բացասական երևույթները: Իսկ բուն ընտրությունների արդյունքներից հետո, երբ արդեն հայտնի դարձավ , որ իշխանություն-ընդդիմություն կոալիցիոն կառավարում, կարծես թե, չի ձևավորվում, և հավանականությունը մեծ է նոր ընտրությունների անցկացման, լիրան գրանցեց հենց այն ռեկորդային անկումը դոլարի նկատմամբ, որի մասին էլ երեկվանից խոսում են բացառապես բոլորը:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված քաղաքական դաշտի անկայության բացասական ազդեցությունը փոխարժեքի վրա: Իրականում այս գլոբալ հարցին հնարավորինս հակիրճ պատասխանն ամփոփվում է բիզնես-սուբյեկտների, և առավելապես` օտարեկրյա կապիտալով աշխատող սուբյեկտների վստահության մեջ: Երբ բիզնես –սուբյեկտն իր կապիտալը ներդնում է այնպիսի տնտեսական միջավայրում, որտեղ հստակ են նորմերն ու իրավական ակտերը, տնտեսավարման այսպես ասած խաղի կաննոները, այլ հարց է, բայց երբ առաջանում է այդ միջավայրի ամբողջական փոփոխություն, առաջանում է վստահության անկում այդ տնտեսության նկատմամբ, գործարնքերի սառեցում մինչև իրավիճակի կայունացումը: Ակնհայտ է, որ Խորհրդարանում 13 տարի շարունակ իշխող կուսակցության մեծամասնությունն այլևս մեծամասնություն չէ, հավանականությունը մեծ է, որ այդ երկրում կփոխվեն խաղի կանոնները, այդ թվում և բիզնեսի: Այստեղից էլ լիրայի անկման հիմնական պատճառը:

Պետք է նշել, որ լիրայի այս տեսակ կտրուկ անկումը կարճաժամկետ բնույթի փոփոխություն է: Երկրի ԿԲ կկատարի անհարժեշտ միջամտությունը թուրքական արժույթի դիրքի ամրապնդման համար: Բայց և սխալ չի լինի նշել, որ այդ կայունացումը ևս կլինի կարճաժամկետ: Դրան կհետևի լիրայի արդեն ավելի կայուն ու դանդաղ անկում: Սա արդեն երկարաժամկետ էֆեկտն է, որը պայմանավորված կլինի սպասվելիք փոփոխություններով, որոնք անխուսափելի են՝ հաշվի առնելով նոր ձևավորված քաղաքական կառուցվածքը, ինչպես նաև Թուրքիայի` համաշխարհային հանրությունում «վաստակած»  անվստահության մակարդակով, որն օրեցօր աճում է `ի դեմս այս կամ այն երկրից իր դեսպանների հետ կանչումով, ու պաշտոնական դիրքերից հնչած քննադատություններով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: