ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Սանկտ Պետերբուրգ Միջազգային Տնտեսական Ֆորում 2015»-ը բացված է

Հունիսի 18-20 կայանալիք Սանկտ Պետերբուրգ Միջազգային Տնտեսական Ֆորում 2015-ն (ՍՊՄՏՖ) արդեն մեկնարկել է, այն տևելու է երեք օր: ՍՊՄՏՖ-ը տարեկան միջազգային հանդիպում է աշխարհի տարբեր երկրների քաղաքական ներկայացուցիչների, ինչպես նաև համաշխարհային կազմակերպությունների ղեկավարների միջև: Այն անցկացվում է ամեն տարի սկսած 1997 թվականից:

Ֆորումը կայանում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի բարձր հովանու ներքո, այնտեղ են գտնվելու նաև Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, ինչպես նաև մի շարք այլ երկրների վարչապետեր և պաշտոնյաներ: Ֆորումի նպատակն է աշխարհի տարբեր երկրներից եկած պետական ղեկավարների և գործարար մարդկանց հետ քննարկել համաշխարհային տնտեսության այնպիսի օրակարգային հարցեր, որոնք վերաբերում են միջուկային էներգիային, տրասպորտին, համաշխարհային առևտրին, գործազրկությանը և բարձր տեխնոլոգիաների արտադրության զարգացմանը:

Քննարկումների նպատակն է նպաստել մակրոտնտեսական և բիզնես աշխարհի խնդիրների լուծմանը, ինչն ուղղակի անդրադարձ ունի Ռուսաստանի և գործընկեր երկրների տնտեսությունների վրա: Ֆորումի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ են հավաքվում պետական այրեր, գիտնականներ, բիզնես միջավայրի մարդիկ, մեդիա ներկայացուցիչներ և քաղաքացիներ, այսինքն՝ այն բազմաշերտ է և բոլորի համար կարևորված: Այդ է պատճառը, որ քննարկվող խնդիրները նույնպես բազմաբնույթ են և ընդգրկում են հանրությանը հետաքրքրող տնտեսական տարբեր հարցեր:

ՍՊՄՏՖ Հայաստանի համար կարևորվում է նրանով, որ Եվրասիական Տնտեսական Միության և Եվրոպական Միության գործարար ներկայացուցիչները ֆորումի ժամանակ հանդիպելու են՝ քննարկելու համատեղ գործունեության հնարավոր ուղիները: Երկու կողմերի բիզնես ներկայացուցիչների հիմնական նպատակն է ստեղծել երկկողմանի շահավետ կապեր, որոնք ճանապարհ կբացեն և նոր հնարավորություններ կստեղծեն շուկայական հարաբերությունների զարգացման, ներդրման, գիտության, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության համար:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: