ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսական մեդիայի «մայդանացման սինդրոմը»

Հայաստանի տարբեր քաղաքներում և հատկապես մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ արդեն մի քանի օր շարունակվող ցույցերը հայտնվել են միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Սակայն տվյալ պարագայում զարմանալին ոչ թե բողոքի ակցիաների միջազգային լուսաբանումն է, այլ տարբեր արտասահմանյան լրատվամիջոցների կողմից ապահովվող լուսաբանման սպեկտրը՝ հագեցած քարոզչական տարրերով:

Այս ամենն առավել ակնհայտ երևում է ռուսական մեդիայի կողմից իրականացվող աշխատանքներում: Խոսքը մասնավորապես գնում է ՌԴ իշխանությունների հետ տարբեր կապեր ունեցող լրատվամիջոցների մասին: Ռուսական ԶԼՄ-ները (օբյեկտիվության համար պետք է նշել, որ ոչ բոլորը) Հայաստանում ընթացող զուտ քաղաքացիական բնույթ կրող պայքարը չգիտես ինչու ներկայացնում են որպես քաղաքական պայքար, ավելին՝ այն կապում են այս կամ այն ընդդիմադիր ուժի հետ: Հարց է ծագում. սա արվում է միտումնավո՞ր, թե՞ տվյալ ԶԼՄ-ների խմբագրությունն ընդհանրապես ծանոթ չէ հայաստանյան իրողություններին:

Ռուսական լրատվականների նման ոչ ադեկվատ գործելաոճի գագաթնակետը թերևս ակցիաների «մայդանացումն» է: Ռուսական մամուլում կատարած փոքր էքսկուրսը բավարար է այնպիսի տերմինների հանդիպելու համար, ինչպիսիք են «էներգոմայդան», «կոմունալ մայդան» և այլն: Ռուսական որոշ ԶԼՄ-ներ և նորահայտ վերլուծաբաններ հայաստանյան ցույցերի և ուկրաինական Մայդանի ցանկացած առնչություն և նմանություն լիովին հերքելու փոխարեն, ջանք չեն խնայում համեմատականներ անցկացնել Երևանի և Կիևի դեպքերի միջև՝ իրենց մեկնաբանությունները «համեմելով» տարաբնույթ դավադրությունների մասին տարրերով: Ռուսական կողմի նման պահվածքը բացատրել փորձողները նշում են, որ դա պայմանավորված է ուկրաինական ճգնաժամով, որի ազդեցությունը դեռևս պահպանվում է ռուսական մամուլում: Ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր ռուսական մամուլի վրա դրվեց ինֆորմացիոն-քարոզչական բլոկի բավական մեծ բեռ, որը հաճախ իրականացվում էր տարաբնույթ մանիպուլյացիոն մեխանիզմներով, տեղեկատվության աղավաղման բոլոր հնարավոր տարբերակներով: Չնայած այս ընթացքում ռուսական ագիտպրոպի ձեռք բերած փորձին՝ նրանց մոտ այդպես էլ շարունակում է բացակայել ճկունությունը, ինչը պետք է դրսևորվեր տարբեր երկրներում, տարբեր հանրությունների հետ աշխատանքում: Հենց այդ ճկունության բացակայությունն է պատճառը, որ այսօր մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ հայատասնյան իրադարձությունները ռուսական որոշ ԶԼՄ-ներ լուսաբանում են նույն ուկրաինական մեխանիզմների, տերմինաբանության կիրառմամբ: Դրա ամենավառ վկայություններից մեկը հենց հայկական ցույցերի հետևում ամերիկյան ուրվականի, հակառուսական տրամադրությունների փնտրտուքն է:

Ինչևէ, ռուսական կողմի «մայդանացման սինդրոմը» գործեց հենց իրենց դեմ և այն դարձավ ինչպես ցուցարարների շրջանում ռուսական լուսաբանումների նկատմամբ զայրույթի, այնպես էլ խորհելու տեղիք տվող տարաբնույթ հարցերի պատճառ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: