ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մահացել է Լևոն Մելիք-Շահնազարյանը

Ծանր և երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է հասարակական գործիչ, քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն  Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Լևոն Մելիք-Շահնազարյանը ծնվել է 1958 թ. Կիրովաբադում: 1974թ. ընդունվել է Տաշկենտի Ռուսաց լեզվի և գրականության ինստիտուտ: 1988թ. Մելիք-Շահնազարյանը տեղափոխվել է Արցախ: Եղել է «Միացում» շարժման ղեկավարի տեղակալ: Նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է Գանձակում հայերի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը: 1991թ. ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1992-1995թթ.  ղեկավարել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև եղել է ԼՂՀ Ազգային ժողովի գերագույն խորհրդի նախագահությա ն անդամ:

Լևոն Մելիք-Շահնազարյանը 1997թ-ին տեղափոխվել է Երևան, որտեղ զբաղվել է դասավանդմամբ և վերլուծական գործունեությամբ: Հեղինակել է ավելի քան 500 քաղաքագիտական վերլուծականներ և հոդվածներ:

Լևոն Մելիք-Շահնազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` օգոստոսի 12-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, երեկոյան 18:00-21:00-ն։ 
Նրա որդու՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հաղորդմամբ, հուղարկավորությունը տեղի կունենա նույն տեղից, օգոստոսի 13-ին, ժամը 13:00-ին։

«Արմեդիա» ՏՎԳ աշխատակազմը ևս իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Մելիք-Շահնազարյանի ընտանիքին նրա մահվան կապակցությամբ: Նա հայաստանյան վերլուծական և հասարակական ոլորտում նշանակալի ավանդ ունեցող այն գործիչներից էր, ում վախճանը զգալի կորուստ է մեր երկրի համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2025
       
    28.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: