ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ­-ի երկրները չպետք է հրաժարվեն Ռուսաստանի հետ երկխոսությունից. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ­-ի մեջ մտնող պետությունները չպետք է հրաժարվեն Ռուսաստանի հետ երկխոսությունից` չնայած Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Մոսկվայի և Արևմուտքի երկրների միջև Ոկրաինայի պատչառով սրված հարաբերություններին: Նման կարծիք է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը The Wall Street Journal թերթում հրապարակված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ հարաբերությունների պաղեցումը չպետք է ազդի ՌԴ-­ի հետ երկխոսության հնարավորության վրա: «Մենք ունենք տարաձայնություններ, բայց հենց դրա համար էլ պետք է հանդիպենք բանակցությունների սեղանի շուրջ», -­ ասել է Ստոլտենբերգը: «Սխալ է այն կարծիքը, թե երկխոսությանը համաձայնելը յուրատեսակ զիջում է կամ թուլություն,­ նշել է նա:­ Հատկապես, երբ սաստկանում է լարվածությունը, հատկապես, երբ տեղի է ունենում ռազմական ակտիվության և ռազմական ինքնաթիռների ու նավերի թվաքանակի մեծացում», - կարծում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Միևնույն ժամանակ Սթոլթենբերգը ընդգծել է, որ ՆԱՏՕ-­ն մտադիր չէ հրաժարվել իր պաշտպանողական հնարավորությունների ամրապնդումից: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    18 C°
     
    22°   
    20.05.2024
    23°  12° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: