Հակաքրդական արշավ Թուրքիայում. սցենարը կրկնվում է
Արդեն մի քանի օր Թուրքիայում շարունակվող հակաքրդական ելույթները չեն հանդարտվում: Թուրքիայի որոշ քաղաքներում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակները նոր հարձակումների են ենթարկվել: Մասնավորապես հարձակումներն իրականացվել են Ստամբուլ, Բուրսա և Քոջաելի քաղաքներում: Բուրսայում թուրք ազգայնականների գործողություններն ուղղված են եղել քուրդ բնակչության դեմ: Տարբեր թաղամասերով շրջելով` նրանք քրդերի հասցեին վիրավորական և ռասիստական արտահայտություններ են հնչեցրել: Քրդերի դեմ այս գործողությունները տեղի են ունենում իշխանությունների բացարձակ թողտվությամբ: Հակաքրդական ելույթները հատկապես ակտիվ են հիմնակնում քրդերով բնակեցված հարավարևելյան նահանգներում:
Այսօր Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներն իրենց սցենարով, հնչող կարգախոսների բովանդակությամբ հիշեցնում են նախորդ դարասկզբի իրադարձությունները, երբ, կրկին իշխանությունների թողտվությամբ, հարձակումների էին ենթարկվում Օսմանյան կայսրությունում ապրող հայերը: Այդ ժամանակ թուրքերի և քրդերի շրջանում հայատյացության սերմանման հետևանքը դարձավ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Այժմ նույն սցենարով ատելություն է սերմանվում քրդերի նկատմամբ, որոնք նախորդ դարասկզբի դաշնակիցներից վերածվել են պետության ամենամեծ գլխացավանքի: Ընդհանրապես զուգահեռները 1915 և 2015 թվականներին Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների միջև շատ են: Այն ժամանակ ևս Թուրքիայի իրավանախորդ Օսմանյան կայսրությունը մինչ իր իրական պլանները կենսագործելը հավաստիացրել է իր արյունոտ քաղաքականության զոհերին, որ պետությունը պատրաստվում է համագործակցել նրանց հետ՝ համեմետաբար լայն իրավունքներ տալով:
Եվս մեկ նմանություն 1915 և 2015 թվականների Թուրքիաների միջև. Հայոց ցեղասպանություն իրականացնելիս թուրքական կառավարությունը օգտագործեց Առաջին աշխարհամարտը, իսկ հիմա հակաքրդական իր արշավն Անկարան արդարացնում է տարածաշրջանային զարգացումերով և ահաբեկչության դեմ պայքարով, և եթե 100 տարի առաջ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը խանգարում էին հայերը, այժմ գլխավոր խոչընդոտը քրդերն են:
Քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսելով՝ Էրդողանի նպատակն էր գալիք խորհրդարանական ընտրություններում ազգայնականների աջակցության շնորհիվ վերականգնել իր խարխլված դիրքերը: Կարելի է ասել, որ դա նրան հաջողվել է: Ընդ որում, երկրում ստեղծված անկայունության և անվտանգության թուլացման ֆոնին էրդողանը կարող է հույս ունենալ ստանալու ոչ միայն ազգայնականների աջակցությանը, այլ նաև բնակչության այն հատվածի աջակցությունը, որը ստեղծված պայմաներում խուճապի է մատնվել: Վերջիններիս համար իհարկե ավելի լավ կլինի իրենց ձայները վստահել էրդողանի կուսակցությանը, որն արդեն 12 տարի է գտնվում է իշխանության ղեկին՝ ապահովելով երկրի առաջընթացը:
Երկրում առաջացած կառավարելի քաոսն Էրդողանն այժմ օգտագործում է նաև մեկ այլ նպատակի՝ քրդական հիմնախնդրի լուծման համար: 100 տարի առաջ իրականացրած ոճրագործությունների համար անպատիժ մնալը թուրքական իշխանությունների մոտ ակնհայտորեն ամրապնդել է այն կարծիքով, որ երկրի ներսում առկա ազգային փոքրամասնությունների խնդիրները լուծելու միակ ուղին նրանց վերացնելն է:
Հատկանշական է, որ միջազգային հանրությունն, ինչպես հայ ժողովրդի ցեղասպանության ժամանակ, այնպես էլ հիմա բավարարվում է ուղղակի ոչինչ չպարտավորեցնող կոչերով: Այսօր քրդերի դեմ գործողությունները սանձահարելու համար Արևմուտքը բավարարվում է կողմերին հրադադարի կոչ անելով:
Ավելացնենք, որ քրդերի վրա հարձակումների ժամանակ թուրք ազգայնականները չեն «անտեսել» նաև հայերին: Այս գիշեր թուրք ազգայնականների խմբեր հարձակվել են Ստամբուլի հայաբնակ Շիշլի, Քուրթուշլու և նախկին հայաբնակ Բեշիկթաշ թաղամասերի վրա՝ վանկարկելով «Այս թաղամասերը պիտի դարձնենք հայերի և քրդերի գերեզմաններ»:
Փաստորեն գենետիկ հիշողությունը թուրքերի մոտ ավելի ուժեղ է, քան ժողովրդավարական գաղափարները, որոնց մասին իշխանություններ խոսում էին վերջին տարիներին՝ Եվրոպային համոզելով, որ Թուրքիան ժողովրդավարական երկիր է:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ