ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակաքրդական արշավ Թուրքիայում. սցենարը կրկնվում է

Արդեն մի քանի օր Թուրքիայում շարունակվող հակաքրդական ելույթները չեն հանդարտվում: Թուրքիայի որոշ քաղաքներում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակները նոր հարձակումների են ենթարկվել: Մասնավորապես հարձակումներն իրականացվել են Ստամբուլ, Բուրսա և Քոջաելի քաղաքներում: Բուրսայում թուրք ազգայնականների գործողություններն ուղղված են եղել քուրդ բնակչության դեմ: Տարբեր թաղամասերով շրջելով` նրանք քրդերի հասցեին վիրավորական և ռասիստական արտահայտություններ են հնչեցրել: Քրդերի դեմ այս գործողությունները տեղի են ունենում իշխանությունների բացարձակ թողտվությամբ: Հակաքրդական ելույթները հատկապես ակտիվ են հիմնակնում քրդերով բնակեցված հարավարևելյան նահանգներում:

Այսօր Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներն իրենց սցենարով, հնչող կարգախոսների բովանդակությամբ հիշեցնում են նախորդ դարասկզբի իրադարձությունները, երբ, կրկին իշխանությունների թողտվությամբ,  հարձակումների էին ենթարկվում Օսմանյան կայսրությունում ապրող հայերը: Այդ ժամանակ թուրքերի և քրդերի շրջանում հայատյացության սերմանման հետևանքը դարձավ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Այժմ նույն սցենարով ատելություն է սերմանվում քրդերի նկատմամբ, որոնք  նախորդ դարասկզբի դաշնակիցներից վերածվել են պետության ամենամեծ գլխացավանքի: Ընդհանրապես զուգահեռները 1915 և 2015 թվականներին Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների միջև շատ են: Այն ժամանակ ևս Թուրքիայի իրավանախորդ Օսմանյան կայսրությունը մինչ իր իրական պլանները կենսագործելը հավաստիացրել է իր արյունոտ քաղաքականության զոհերին, որ պետությունը պատրաստվում է համագործակցել նրանց հետ՝ համեմետաբար լայն իրավունքներ տալով:

Եվս մեկ նմանություն 1915 և 2015 թվականների Թուրքիաների միջև. Հայոց ցեղասպանություն իրականացնելիս թուրքական կառավարությունը օգտագործեց Առաջին աշխարհամարտը, իսկ հիմա հակաքրդական իր արշավն Անկարան արդարացնում է տարածաշրջանային զարգացումերով և ահաբեկչության դեմ պայքարով, և եթե 100 տարի առաջ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը խանգարում էին հայերը, այժմ գլխավոր խոչընդոտը քրդերն են:

Քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսելով՝ Էրդողանի նպատակն էր գալիք խորհրդարանական ընտրություններում ազգայնականների աջակցության շնորհիվ վերականգնել իր խարխլված դիրքերը: Կարելի է ասել, որ դա նրան հաջողվել է: Ընդ որում, երկրում ստեղծված անկայունության և անվտանգության թուլացման ֆոնին էրդողանը կարող է հույս ունենալ ստանալու ոչ միայն ազգայնականների աջակցությանը, այլ նաև բնակչության այն հատվածի աջակցությունը, որը ստեղծված պայմաներում խուճապի է մատնվել: Վերջիններիս համար իհարկե ավելի լավ կլինի իրենց ձայները վստահել էրդողանի կուսակցությանը, որն արդեն 12 տարի է գտնվում է իշխանության ղեկին՝ ապահովելով երկրի առաջընթացը:

Երկրում առաջացած կառավարելի քաոսն Էրդողանն այժմ օգտագործում է նաև մեկ այլ նպատակի՝ քրդական հիմնախնդրի լուծման համար: 100 տարի առաջ իրականացրած ոճրագործությունների համար անպատիժ մնալը թուրքական իշխանությունների մոտ ակնհայտորեն ամրապնդել է այն կարծիքով, որ երկրի ներսում առկա ազգային փոքրամասնությունների խնդիրները լուծելու միակ ուղին նրանց վերացնելն է:

Հատկանշական է, որ միջազգային հանրությունն, ինչպես հայ ժողովրդի ցեղասպանության ժամանակ, այնպես էլ հիմա բավարարվում է ուղղակի ոչինչ չպարտավորեցնող կոչերով: Այսօր քրդերի դեմ գործողությունները սանձահարելու համար Արևմուտքը բավարարվում է կողմերին հրադադարի կոչ անելով:

Ավելացնենք, որ քրդերի վրա հարձակումների ժամանակ թուրք ազգայնականները չեն «անտեսել» նաև հայերին: Այս գիշեր թուրք ազգայնականների խմբեր հարձակվել են Ստամբուլի հայաբնակ Շիշլի, Քուրթուշլու և նախկին հայաբնակ Բեշիկթաշ թաղամասերի վրա՝ վանկարկելով «Այս թաղամասերը պիտի դարձնենք հայերի և քրդերի գերեզմաններ»:

Փաստորեն գենետիկ հիշողությունը թուրքերի մոտ ավելի ուժեղ է, քան ժողովրդավարական գաղափարները, որոնց մասին իշխանություններ խոսում էին վերջին տարիներին՝ Եվրոպային համոզելով, որ Թուրքիան ժողովրդավարական երկիր է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: