ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քերին հայտարարել Է սիրիացի փախստականներին ընդունելու ԱՄՆ-­ի պատրաստակամության մասին

ԱՄՆ-­ի պետքարտուղար Ջոն Քերին պաշտպանել Է փախստականների թվի ավելացման գաղափարը, որոնց Վաշինգտոնը կկարողանա ընդունել հաջորդ ֆինանսական տարում: Վերջնական թիվը կարող Է հասնել 100 հազարի, հաղորդում Է  The New York Times­-ը:

«Մենք պաշտպանում ենք այն փախստականների թվի մեծացումը, որոնց կարող ենք ընդունել»,­ - հայտարարել Է Պետդեպարտամենտի ղեկավարը՝ ամփոփելով օրենսդիրների հետ կայացած հանդիպման արդյունքները,­

Հրատարակության տվյալների համաձայն՝ փակ դռների հետևում Քերին խոսել Է հարկադիր միգրանտներին 100 հազար այցագիր տալու հնարավորության մասին, սակայն այդ որոշումը դեռ վերջնական չէ:

2015 ֆինանսական տարում, որն ավարտվում Է սեպտեմբերի 30-­ին, իշխանությունները կարող են միայն 70 հազար այցագիր տալ փախստականների համար: The New York Times­ը նշում Է, որ Օբամայի վարչակազմն օրենսիրներին խնդրել Է հաջորդ ֆինանսական տարում այդ շեմը բարձացնել ևս հինգ հազարով: Սակայն Եվրոպայում ճգնաժամի սկսվելուց հետո գործին ավելի ծանրակշիռ առաջարկություններով միջամտեց Պետական դեպարտամենտն՝ առաջարկելով ընդունել ևս 30 հազար փախստականի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    13 C°
     
    22°   
    20.05.2024
    16°  14° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: