ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաղաղության Նոբելյան մրցանակ. տեղեկանք

2015 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը «2011 թվականի Հասմիկների հեղափոխությունից հետո Թունիսում պլյուրալիստական ժողովրդավարության ստեղծման գործում վճռորոշ ավանդ ներդնելու համար» կշնորհվի «Թունիսի ազգային երկխոսության քառյակ» կազմակերպությանը: Այդ մասին Օսլոյում հայտարարել Է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Կասի Կուլման Ֆիվեն:

Ալֆրեդ Նոբելի ցանկութան համաձայն Խաղաղության նոբելյան մրցանակը պետք է հանձնվի այն մարդուն, «ով կկատարի ամենամեծ կամ ամենաարդյունավետ աշխատանքը՝ ազգերի մեջ եղբայրություն հաստատելու, մշտական զորքերի վերացման կամ նվազեցման, խաղաղության համագումարների անցկացման և խթանման համար»։ Ալֆրեդ Նոբելն ավելի ուշ հստակեցրեց, որ մրցանակը կշնորհվի 5 հոգուց բաղկացած հանձնաժողովի կողմից։ 

Նրա ինժեներ-քիմիկոս լինելու փաստը պարզ է դարձնում քիմիա և ֆիզիկա բնագավառների ընտրության պատճառը, մինչդեռ խաղաղության պարագայում, այդ պատճառն ավելի անորոշ է։ Ըստ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի, Ալֆրեդ Նոբելի և խաղաղության ակտիվիստ, ավելի ուշ նոբելյան մրցանակակիր Բերթա վոն Սաթների մտերմությունը խորապես ազդել է Նոբելի այս որոշման վրա։ Նոբելի գործունեությունն ուսումնասիրող որոշ գիտնականներ էլ պնդում են, որ Նոբելն այս կերպ փորձել է փոխհատուցել իր՝ զանգվածային ոչնչացման միջոցների զարգացման գործում ունեցած ներդրման համար։ Նա է հայտնագործել դինամիտը(1867) և բալիստիկ վառոդը (1888), որոնք երկուսն էլ նրա կենդանության օրոք լայնորեն օգտագործվել են։ 

1901 թվականից ի վեր հանձնվել են 95 Խաղաղության նոբելյան մրցանակներ: 19 անգամ մրցանակ չի շնորհվել(1914-1916, 1918, 1923, 1924, 1928, 1932, 1939-1943, 1948, 1955-1956, 1966-1967 և 1972 թվականներին). Նոբելյան հիմնադրամի կանոնադրության մեջ նշվում է․ «Եթե քննված աշխատանքներից ոչ մեկն առաջին պարագրաֆում նշված կարևորությունը չունի, մրցանակային ֆոնդը կպահպանվի մինչև հաջորդ տարի։ Եթե այդ ժամանակ ևս մրցանակը չի գտնի իր տիրոջը, գումարը կփոխանցվի հիմնադրամին»։

Այսպես, 64 Խաղաղության նոբելյան մրցանակ տրվել է միայն մեկ դափնեկրի, 29 մրցանակ կիսել են երկու դափնեկիրներ, երկու մրցանակ՝ երեք դափնեկիր։ Մրցանակը կիսելու դեպքում կիսվում է նաև տրվող գումարը։ Մրցանակային գումարը ոչ մի դեպքում չի կարող բաժանվել երեքից ավել մրցանակակիրների միջև։

Ալֆրեդ Նոբելի կամքով` մրցանակակիրն ընտրվում է Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի կողմից։  Հանձնաժողովն ունի հինգ անդամ՝ նշանակված Նորվեգիայի խորհրդարանի կողմից:

Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահն ամեն տարի դեկտեմբերի 10-ին՝ Նոբելի մահվան տարելիցին, Նորվեգիայի թագավորի ներկայությամբ ներկայացնում է Խաղաղության նոբելյան մրցանակը։ Խաղաղության նոբելյան մրցանակը միակ մրցանակն է, որը Ստոկհոլմում չի հանձնվում։ 1990 թվականից ի վեր ամեն տարի մրցանակը հանձնվում է դեկտեմբերի 10-ին, Օսլոյի քաղաքապետարանում:

Վերջին 25 տարիներին Խաղաղության նոբելյան մրցանակ են ստացել  

1990 - Միխայել Գորբոչով(Խորհրդային Միություն) ՝ միջազգային հանրության կյանքի կարևոր բաղադրիչ համարվող խաղաղ գործընթացում ունեցած կարևոր ներդրման համար

1991  - Աուն Սան Սու Չժի (Միյանմա)՝ որպես մարդու իրավունքների պաշտպան

1992 - Ռիգոբեռդա Մենչու (Գվատեմալա) ՝ մարդու, հատկապես Ամերիկայի բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպան

1993 - Նելսոն Մանդելա և Ֆրեդրիկ Վիլեմ դե Կլերկ (Հարավաֆրիկյան հանրապետություն)՝ ապարտեիդ ռեժիմի խաղաղ ավարտի շուրջ աշխատանքի և Հարավային Աֆրիկայում նոր դեմոկրատիայի հաստատման հիմքերի ստեղծման համար

1994 - Յասեր Արաֆաթ (Պաղեստին), Շիմոն Պերես, Իցխակ Ռաբին (Իսրայել) ՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ջանքերի համար

1995 - Ժոզեֆ Ռոթբլայթ (Մեծ Բրիտանիա),  Գլոբալ խնդիրների Պագուոշյան համաժողովներ (Կանադա) ՝ համաշխարհային քաղաքականություն միջուկային զենքի ազդեցության նվազման հարցում մեծ ձեռքբերումների և զենքի այդ տեսակի արգելման բազմամայա ջանքերի համար

1996 - Կարլուշ Բելու (Ինդոնեզիա), Ժոզե Ռամուշ Օռտա (Պորտուգալիա)՝ Արևելյան Թիմորում հակամարտությունների արդարացի և խաղաղ կարգավորման ջանքերի համար

1997 - Հակահետևակային ականների արգելման միջազգային շարժում (Շվեյցարիա), Ջոդի Ուիլյամս (ԱՄՆ) ՝ հակահետևակային ականների արգելման և ոչնչացման աշխատանքի համար

1998 - Ջոն Հյում (Մեծ Բրիտանիա) Դեյվիդ Տիմբլ (Մեծ Բրիտանիա)՝ Հյուսիսային Իռլանդիայում հակամարտության խաղաղ կարգավորում փնտրելու ջանքերի համար

1999 - Բժիշկներ առանց սահմանների՝ հումանիտար գործունեության և բնական, տեխնածին աղետներից և զինված հակամարտություններից տուժածներին օգնության համար

2000 - Կիմ դե Ջուն (Հարավային Կորեա)՝  Հյուսիսային և Հարավային Կորեաների վերամիավորման և Հարավային Կորեայում և ընդհանրապես Արևելյան Ասիայում մարդու իրավունքների և ժողովրդավարության ամրապնդման հարցում կատարած աշխատանքի համար

2001 - ՄԱԿ, Քոֆի Անան ՝  ողջ աշխարհում խաղաղության ամրապնդման և ավելի կազմակերպված աշխար ստեղծելու մեջ ունեցած ներդրման համար

2002 - Ջիմմի Կարտեր (ԱՄՆ) ՝  ամբողջ աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորման և մարդու իրավունքների պաշտպանության հարցում ունեցած ներդրման համար

2003 - Շիրին Էբատ (Իրան) ՝ Իրանում ժողովրդավարության զարգացման և մարդու և հատկապես երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության համար

2004 - Վանգարի Մաատաի (Քենիա)՝ Խաղաղության և ժողովրդավարության զարգացման գործում ունեցած երկարաժամկետ ներդրման համար

2005 -ԱԷՄԳ, Մոհամեդ ալ Բարադեյ (Եգիպտոս) ՝ Ռազմական նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման կանխման և առավելագույն անվտանգ պայմաններում դրա խաղաղ նպատակներով օգտագործման հարցում ունեցած ներդրումի համար

2006- Մուհամադ Յունուս, Grameen Bank (Բանգլադեշ)՝ Սոցիալ-տնտեսական զարգացման համար հիմքեր ստեղծելու ջանքերի համար

2007 - Ալբերտ Գոր (ԱՄՆ), ՄԱԿ՝  Մարդու գործունեության հետևանքով գլոբալ կլիմայական փոփոխություների հետևանքների ուսումնասիրության և դրանց հնարավոր կանխարգելման միջոցների մշակման համար

2008 - Մարտին Ահտիսարահ (Ֆինլանդիա) ՝ երեք տասնամյակների ընթացքում տարբեր մայրցամաքներում հակամարտությունների խաղաղ կարգավորման ջանքերի համար

2009 - Բարաք Օբամա (ԱՄՆ) ՝ միջազգային դիվանագիտության և ժողովուրդների միջև համագործակցության ամրապնդման հսկայական ջանքերի համար

2010- Լյու Սյոբո (Չինաստան) ՝ Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների համար երկարատև, առանց բռնության պայքարի համար

2011- Էլեն Ջոնսոն-Սերլիֆ, Լեյմա Գբովի (Լիբերիա), Տավակուլ Կարման (Եմեն)՝ կանանց իրավունքների և անվտանգության, խաղաղ գործընթացնում նրանց  համար առանց բռնության պայքարի համար

2012 – Եվրամիություն ՝  6 տասնամյակ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության և մայրցամաքի միավորման երկարաժամկետ դերի համար

2013 - Քիմիական զենքի արգելման կազմակերպություն՝  քիմիական զենքի ոչնչացման հսկայական ջանքերի համար

2014 - Մալալա Յուսուֆզայ (Պակիստան), Կայլաշ Սատյառտխի (Հանդկաստան)՝  երեխաների և երիտասարդության ճնշումների դեմ  և երեխաների կրթության իրավունքի համար  պայքարի համար

Նշենք, որ Խաղաղության նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը Մալալա Յուսաֆզին է։ Նա մրցանակը ստացել է 17 տարեկանում, իսկ մրցանակի ամենածեր դափնեկիրը Ժոսեֆ Ռոթբլաթն է։ Նա մրցանակը ստացել է 87 տարեկան հասակում, 1995 թվականին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    20°   
    18.05.2024
    21°   
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: