ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ են ուզում միմյանցից ԵՄ-ն և Թուրքիան

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և դրանից բխող հետևանքները նոր փուլ են բացել Թուրքիա-ԵՄ հարաբերություններում: Եվրոպայում ապաստան փնտրող միլիոնավոր փախստականների հոսքը կողմերին ստիպում է համագործակցության նոր ուղիներ փնտրել:

Ի՞նչ են ուզում միմյանցից ԵՄ-ն և Թուրքիան:

Գաղտնիք չէ̦ որ Եվրոպայի առջև այսօր ծառացած գլխավոր խնդիրներից մեկը միգրացիոն ճգնաժամն է̦ իսկ փախստականները Եվրոպա են հասնում գլխավորապես Թուրքիա-Հունաստան սահմանով: Սա նշանակում է̦ որ դեպի Եվրոպա փախստականների հոսքը կասեցնելու համար Թուրքիայի հետ համագործակցությունն այս փուլում Եվրոպայի համար առանցքային է դառնում: Հենց սա է պատճառը̦ որ ժողովրդավարական արժեքներ քարոզող Եվրոպան պատրաստ է աչք փակել Էրդողանի կողմից Թուրքիայի հասարակության իսլամականացման̦ խոսքի ազատության շարունակական ոտնահարման̦ լրագրողների ձերբակալության̦ անգամ քրդերի դեմ պատերազմի վրա:

Իր հերթին̦ Թուրքիան ավելի շատ փախստականներ ընդունելու դիմաց իր նախապայմաններն ունի: Նա Եվրոպայում առանց մուտքի արտոնագրի ռեժիմ է ուզում թուրք քաղաքացիների համար̦ պահանջում է հաստատել թուրք-սիրիական սահմանին «անվտանգության» և «ոչ թռիչքային» գոտիներ ստեղծելու իր ծրագրերը̦ ի վերջո̦ ցանկանում է վերսկսել փակուղի մտած անդամակցության բանակցությունները:

Էրդողանն ու ԵՄ-ն միմյանց կարիքն ունեն̦ սակայն նրանց դիրքորոշումները բազմաթիվ հարցերի շուրջ շատ տարբեր են:

Խնդիրն այն է̦ թե որքան հեռու է պատրաստ Եվրոպան գնալ Թուրքիայի հետ հարաբերություններում: Պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ն իր անդամների շարքում տեսնել մի երկիր̦ որն ի թիվս բազմաթիվ այլ հարցերի այսօր բախվում է տնտեսական և անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրների հետ: Թուրքիայի տնտեսությունն այսօր չափազանց վատ վիճակում է̦ և ԵՄ-ն դժվար թե ցանկանա նոր Հունաստան ունենալ իր կազմում: Իսկ անվտանգության մասին խոսելը̦ թերևս ավելորդ է̦ հաշվի առնելով քրդերի դեմ թուրքական իշխանությունների պատերազմը̦ երկրում պարբերական դարձած ահաբեկչություններն ու «Իսլամական պետության» գործոնը:

Պետք է փաստել̦ սակայն̦ որ Թուրքիայի հանդեպ եվրոպական քաղաքականությունը ցույց է տալիս̦ որ Եվրոպայի համար ժողովորդավարությունը սկսվում և ավարտվում է այնտեղ̦ որտեղ իր շահերն են:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: