ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետն ընդունել է «Զոհալ» ընկերության ներկայացուցիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Զոհալ» ընկերության հիմնադիր Ա. Ջաբար Գարգաշին (Արաբական Միացյալ Էմիրություններ), «Զոհալ» ընկերության համասեփականատեր Ա. Մանժոսովին (Ավստրիա) և «Հելիոս Փաուեր» ընկերության սեփականատեր Ի. Գերգովին (Բուլղարիա):
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում էներգետիկ բնագավառում համագործակցության ծավալման և զարգացման հեռանկարները: «Զոհալ»-ի հիմնադիր Աբդուլ Ջաբար Գարգաշը նշել է, որ ընկերությունը շահագրգռված է մեր երկրի էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու և տարբեր ուղղություններով (արևային, հողմային էներգետիկա և այլն) երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու հարցում:
Վարչապետը ողջունել է «Զոհալ»-ի՝ Հայաստանում էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը և վստահեցրել, որ կառավարությունը հնարավորինս կաջակցի փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունում ներկայում քննարկվում է ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը, և այս համատեքստում Հայաստանը հետաքրքրված է բարեփոխումների շարունակական իրականացման և ոլորտային նոր ուղղությունների զարգացման հարցում: Կառավարության ղեկավարը կարևորել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համատեղ աշխատանքը՝ առաջիկա ծրագրերը հստակեցնելու առումով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    20 C°
     
    21°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: