Հնդկաստանի Սահմանադրության օրը
Հարգանքի տուրք մատուցելով անկախ Հնդկաստանի Սահմանադրության հեղինակ դոկտոր Բ. Ռ. Ամբեդկարին` Հնդկաստանի կառավարությունը նոյեմբերի 26-ը հռչակել է «Սահմանադրության օր», և այս օրը պաշտոնապես նշվելու է թե երկրի ներսում, թե նրա սահմաններից դուրս: 1949թ. նոյեմբերի 26-ին Հնդկաստանի Սահմանադրությունը ընդունվել է Սահմանադիր ժողովի կողմից և ուժի մեջ է մտել 1950թ. հունվարի 26-ին: Հնդկաստանը, որը նաև հայտնի է որպես «Բհարատ», նահանգների միություն է: Դոկտոր Ամբեդկարը հրավիրվել է Հնդկաստանի առաջին անկախ կառավարության կողմից, որը գլխավորում էր երջանկահիշատակ Ջավահարլալ Ներուն` դառնալու Օրենսդրության առաջին նախարարը: Նա նշանակվել է Սահմանադրության մշակման հանձնաժողովի նախագահ: Այսպիսով Դոկտոր Ամբեդկարը համարվում է հնդկական Սահմանադրության գլխավոր կերտող: Դոկտոր Ամբեդկարը մնայուն ներդրում կատարեց հնդկական սահմանադրության մեջ, որն ուղղված էր դարձնելու երկիրն անկախ, սոցիալիստական ուղղվածություն ունեցող, աշխարհիկ, ինքնավար հանրապետության, որը հնդիկ քաղաքացիների համար ապահովում է արդարություն, հավասարություն, ազատություն և միասնության:
Սահմանադրության նախաբանում ասվում է` «Մենք, Հնդկաստանի ժողովուրդս, հանդիսավոր կերպով որոշելով դարձնել Հնդկաստանն ինքնիշխան, սոցիալիստական, աշխարհիկ, ժողովրդավարական հանրապետություն, ապահովել իր բոլոր քաղաքացիների համար սոցիալական, տնտեսական և քաղաքական ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, մտքի, արտահայտման, համոզմունքների, հավատի և պաշտամունքի ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, կարգավիճակի և հնարավորություն ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, խթանել նրանց բոլորի միջև ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ զգացում, ապահովել անհատի արժանապատվություն և [ազգի միասնություն և ամբողջականություն], ՍՈՒՅՆՈՎ ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱԴԻՐ ԺՈՂՈՎՈՒՄ 1949թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ ՔՍԱՆՎԵՑԻՆ ՈՐԴԵԳՐՈՒՄ, ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՍ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»:
Սահմանադրությամբ նախատեսվում է խորհրդարանական կառավարման ձև, որը կառուցվածքով դաշնային է` որոշակի միութենական առանձնահատկություններով: Միության գործադիր մարմնի սահմանադրական ղեկավարը նախագահն է: Ըստ Հնդկաստանի Սահմանադրության 79-րդ հոդվածի` խորհրդարանի միության խորհուրդը կազմված է նախագահից և երկու պալատներից, որոնք հայտնի են որպես Նահանգների Խորհուրդ (Ռաջյա Սաբհա) եւ Ժողովրդական Պալատի (Լոկ Սաբհա): Սահմանադրության 74 (1) հոդվածի համաձայն` նախարարների խորհուրդը, վարչապետի գլխավորությամբ, աջակցում և խորհուրդ է տալիս նախագահին, որն էլ խորհրդի համաձայն իրականացնում է իր գործառույթները: Այսպիսով Գործադիր իշխանությունը պատկանում է նախարարների խորհրդին, որը գլխավորում է վարչապետը:
Հնդկաստանի սահմանդրության ընդունմամբ Հնդկաստանի քաղաքացիներին տրվեց նոր սահմանադրական, գիտական, ինքնակառավարվող և ժամանակակից Հնդկաստան` խաղաղ ճանապարհով, կայունությամբ և առաջընթացով: Հնդկաստանի սահմանադրությունը եզակի է աշխարհում; Սահմանադիր Ժողովից պահանջվեց 2 տարի, 11 ամիս և 17 օր այն մշակելու և ընդունելու համար:
Մի քանի փաստ Հնդկաստանի սահմանադրության մասին
- Նախագիծը ներկայացվել է 1949թ. նոյեմբերին: Ներկայացվելուց հետո պահանջվել է ավելի քան երեք տարի նրա ընդունումն ավարտելու համար:
- Սահմանադրությունն ընդունվել է 1949թ. նոյեմբերի 26-ին, սակայն ուժի մեջ է մտել 1950թ. հունվարի 26-ին:
- Անկախ Հնդկաստանի առաջին Սահմանադրական Ժողովի բոլոր 284 անդամները, ներառյալ 15 կին անդամները ստորագրել են սահմանադրական փաստաթուղթը 1950թ. հունվարի 24-ին:
- Աշոկա կայսեր Առյուծի մայրաքաղաք Սարնատն իր արդարության անվով, ցլով և ձիով ընդունվել է որպես Հնդկաստանի ազգային զինանշան կրկին նույն օրը:
- Հնդկաստանի Սահմանադրությունը չի տպվել կամ տպագրվել, այլ գրվել է ձեռքով` գեղագրության կիրառմամբ, անգլերեն և հինդի լեզուներով:
- Հնդկաստանի Սահմանադրության բնօրինակները պահպանվում են Հնդկաստանի Խորհրդարանի գրադարանում, հատուկ հելիումով լցված պահարաններում:
- Հնդկաստանի Սահմանադրությունը հայտնի է որպես «փոխառությունների պայուսակ», որտեղ ազատության, հավասարության ու եղբայրության հասկացությունները վերցված են Ֆրանսիայի Սահմանադրությունից, հիմնարար իրավունքները` ԱՄՆ Սահմանադրությունից, Կառավարության Խորհրդարանական համակարգը` Մեծ Բրիտանիայից, օրենքը, որով առաջնորդվում է Գերագույն դատարանն իր գործառույթներն իրականացնելիս, վերցրված է Ճապոնիայից, հրահանգների սկզբունքները` Իռլանդիայի սահմանադրությունից, իսկ արտակարգ իրավիճակի գաղափարը` Գերմանիայի Սահմանադրությունից:
- Այն ցանկացած անկախ երկրում գրված ամենաերկար սահմանադրությունն է աշխարհում:
Հնդկաստանի սահմանադրությունը
- Բաղկացած է 448 հոդվածից, 25 մասերից, 12 գլուխներից , 5 հավելվածներից և 99 փոփոխություններից (առ 2014թ. դեկտեմբեր); համաձայն 42-րդ հավելվածի` Հնդկաստանը հանդիսանում է «ինքնիշխան, աշխարհիկ, սոցիալիստական ժողովրդավարական պետություն»;
- Ներառում է ոչ միայն հիմնական օրենքն, այլ նաև շատ մանրամասն և մանրակրկիտ վարչական դրույթներ, որպեսզի կանխի սահմանադրության խախտման դեպքերը օրենսդրական գործընթացում;
- Հաշվի առնելով երկրի մեծությունն ու բնակչության բազմազանությունը, Սահմանադրությունն ապահովում է երկրի տարբեր շրջանների և խմբերի շահերի պաշտպանություն և խթանումը; պարունակում է փոքրամասնությունների, գրանցված կաստաների, ցեղերի և այլոց համար մշակված դրույթներ;
- Խթանում է ֆեդերալ համակարգը «Նահանգների Միության» միջոցով: Հնդկաստանի սահմանադրության մեջ առկա են ֆեդերացիային բնորոշ բոլոր հատկանիշները. այսինքն` երկու տեսակի կառավարության - պետական կառավարություն և մի շարք ստորաբաժանումների (ենթակաների) կառավարություններ, իշխանությունների տարանջատում կենտրոնական կառավարության եւ նահանգների կառավարությունների միջև, դաշնային դատական մարմինը հանդես է գալիս որպես սահմանադրության խնամակալ և կարգավորում է վեճերը կենտրոնի եւ նահանգների միջև:
- Ապահովում է խորհրդարանական կառավարման ձև թե կենտրոնում և թե նահանգներում;
- Երաշխավորում է քաղաքացիների հիմնարար իրավունքները, այդ թվում` ազատության, կրոնի և սահմանադրական պաշտպանության միջոցների իրավունքը, կաստայական համակարգի վերացում ազգային մակարդակով և ընդհանուր քաղաքացիական օրենսգրքով; պաշտոնական լեզուներն ու տղամարդկանց և կանանց քվեարկությունը իրավունքի հավասարություն;
- Պաշտպանում է աշխարհիկությունը, քանի որ Հնդկաստանը չունի պետական կրոն, և պետությունը չեզոքություն է պահպանում կրոնների միջև;
- Չի արտոնում երկքաղաքացիություն, քանի որ կա միայն Հնդկաստանի մեկ մշտական քաղաքացիություն:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
