ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում տեղական «իշխանիկները» գնալով ամրապնդվում են

Հաշվի առնելով Ադրբեջանում խոսքի ազատության բացակայությունը, հակաիշխանական տրամադրությունների ցանկացած դրսևորման ճնշումը և արդյունքում երկրում առկա քաղբանտարկյալների թվի շարունակական աճը՝ թվում էր, որ նախագահ Իլհամ Ալիևի իշխանությունը երկրում բավականին ամուր է: Սակայն պարզվում է, որ գործնականում Ադրբեջանի վարչատարածքային միավորներում Ալիևի իշխանությունը հիմնականում երկրոդ պլան է մղված և շրջաններում իրական հեղինակությունը տեղական իշխանություններն են, որոնք ևս կիրառում են կառավարման բռնապետական մեխանիզմներ:

Այսպես, Ադրբեջանի Սալյանի շրջանի գործադիր իշխանության պաշտոնական կայքում տեղադրված է մի լուսանկար, որում պատկերված է շրջանի ղեկավար Տահիր Քերիմով, նրան վարդերով դիմավորում են շարք կանգնած բարձր դասարանցիները: Լուսանկարից դժվար է կարծել, թե այդ աշակերտները իրենց կամքով են այդ կերպ ողջունում շրջանի ղեկավարին: Ամեն դեպքում, ինչպես գրում է  haqqin.az-ը, շրջանի գործադիր իշխանության պաշտոնական կայքում այդ լուսանկարը գտնվում է արդեն երկու տարի, սակայն, այլախոհության կամ իր միանձնյա ղեկավարման դեմ որևէ ոտնձգություն չհանդուրժող Ալիևը դրա դեմ որևէ բան մինչ այժմ չի ձեռնարկել:

Բաքվի իշխանություններից անկախ գործելու տեսանկյունից կարելի է առանձնացնել հատկապես Նախիջևանի ինքնավար հանրապետության իշխանություններին: Ի տարբերություն Ադրբեջանի մյուս շրջանների, այստեղ ամենուր ոչ թե նախկին նախագահ Հեյդար Ալիևի նկարներն ու կիսանդրիներն են, այլ տեղի խորհրդարանի խոսնակ Վասիֆ Տալիբովի նկարները: Վերջինս 2006-2007 թվականներին ինքնավար հանրապետության տարածքից արտաքսել են մայրաքաղաքային և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ Նախիջևանը վերածելով «փակ գոտու»: Նշենք, որ Տլիբովը, ում Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը ընդգրկել է «ԶԼՄ-ների գիշատիչների» համաշխարհային ցուցակում, հայտնի է նաև իր տարօրինակ արգելքներով՝ ինչպես օրինակ արտասահմանյան երաժշտության, միջազգային բրենդերի անուններով խանութների, ինտերնետ-ակումբների, սոցցանցերի, վարսավիրանոցների, թեյարաններիհետ կապված անհեթեթ արգելքներով:

Չի բացառվում, որ տեղական իշխանությունների առաջին հայացքից տեղում իրենց դիրքերը ամրապնդելու քաղաքականությունը իրականացվում է Բաքվի թողտվությամբ, քանի որ ցանկացած պահի կարելի է նրանց մեղադրել երկիրը ապակենտրոնացնելու մեջ և բավականին օրինական հիմքերով հեռացնել ղեկավար պաշտոններից: Այդ քաղաքականության վառ օրինակը Նարդարանն է, որտեղ այս օրերին Բաքվի իշխանությունները փաստացի արտակարգ դրություն են հայտարարել՝ մեղադրելով տեղի բնակչության սահմանադրական կարգը խախտելու մեջ, քանի որ ավանը ղեկավարվում է ոչ թե տեղական ինքնակառավարման մարմինների, այլ ավագանու խորհրդի կողմից: Սակայն, պետք է նշել, որ դա նոր երևույթ չէ Նարդարանում, նման կառավարման կարգ գործում էր դեռ խորհրդային ժամանակներից և իշխանությունները բնականաբար չէին կարող անտեղյակ լինել դրանից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    20°   
    17.05.2024
    21°   
    18.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: