ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2016 թվականի նորաձևության միտումները

 Հրե կապիկի տարին խոստանում է լինել բավականին աշխույժ, և զվարճասեր կապիկին հաճոյանալու համար խորհուրդ է տրվում տարին դիմավորել վառ գույնի հագուստներով՝ ընդ որում առավել նախընտրել է համարվում կարմիր գույնի կամ այդ գույնը պարունակող զգեստները: Սակայն հագուստի ընտրության հարցում չպետք է մոռանալ նրբաճաշակության և կանացիության մասին։ Ամանորյա կերպարը կարելի է լրացնել վառ, յուրօինակ աքսեսուարներով: Ցանկալի է, որ զարդերը ունենան բնական քարեր: Ինչ վերաբերում է սանրվածքին, ապա այն նույնպես պետք է լինի նրբագեղ: 

Ինչ վերաբերում է այս տարվա նորաձևության միտումներին, ապա նշենք, որ 2016 թվականին նորաձև է վառ և յուրահատուկ ոճը, որը նախ և առաջ պետք է  իր յուրաքանչյուր դետալով ընդգծի կերպարի նրբությունը և կանացիությունը:

Գունային առումով 2016-ին ավելի մոդայիկ են բնական գույները: Ամերիկյան Pantone ինստիտուտի դիզայներները նշում են, որ  գալիք տարվա ամենատարածված գունային միտումը  լինելու է անապատի նարնջագույնը։ Քաշմիրե վարդագույնը 2016-ին չի զիջի իր դիրքերը և ողջ տարվա ընթացքում արդիական ու թրենդային կմնա։ 2016-ի նորաձև գույներից է նաև սառույցով սուրճի երանգը։ Այս երանգը նախընտրելի է ինչպես գործնական, այնպես էլ առօրյա կերպարների (look) համար։ 2016-ին նորաձև է լինելու հագեցած և մուգ զմրուխտը։ Այն արևադարձային կանաչի և ծովային կապույտի միաձուլումն է։ Ինչ վերաբերում է գունային համադրությանը, ապա այն հիանալի համադրվում է դեղինի և սուրճի գույնի հետ։ Իսկ այս ձմռան գույնը, ինչպես արդեն երևի բոլորդ նկատել եք,  գինեգույնն է։ Այն նախընտրելի է ոչ միայն հագուստի, այլև կոշիկի և աքսեսուարների ընտրության հարցում։

Նշենք, որ 2015-2016 աշուն-ձմեռ հավաքածուներն արդեն շեշտադրում են արել հանգիստ գույների և կանացիության վրա: Հայտնի նորաձևության տների հավաքածուներում հաճախ հանդիպում են տիկնիկային կերպարներ: Մասնագետները նշում են, որ 2016 թվականին նորաձևության աշխարհում իր դիրքերը կամրապնդի 2015-ի հավաքածուներում առկա ազատությունը:

Կոշիկների և պայուսակների առումով մասնագետները խորհուրդ են տալիս հանգիստ ընտրել հարմարավետ, ցանկալի է նաև բնական հումքից կոշիկներ և պայուսակներ, որոնք ենթադրվում է, որ կմնան նորաձև դեռ երկար ժամանակ:

Ինչ վերաբերում է սանրվածքին, ապա 2016-ին նորաձև կլինեն ինչպես երկար, այնպես էլ կարճ սանրվածքները, որոնք ցանկալի է, որ լինեն ազատ, նույնիսկ ինչ-որ տեղ «թափթփված», սանրվածքում ցանկալի չէ ուղիղ գծերի առկայությունը: Իսկ ինչ վերաբերվում է մազերի գույնին, ապա առաջատարի դիրքերը շարունակում են պահպանել բնական գույներ, իսկ եթե այնուամենայնիվ որոշել եք փոխել ձեր մազերի գույնը, ապա այս տարի նորաձև են բնական մութ, սև երանգները, շեկը: Իսկ ավելի համարձակները կարող են փորձել կարմիր, մանուշակագույն, կապույտ գույների երանգները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: