ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քրդաբնակ նահանգներում Թուրքիայի գործողությունները հիշեցնում են կոլեկտիվ պատիժ. Amnesty International

Թուրքիայի ռազմական գործողությունները երկրի հարավ-արևելյան շրջաններում պետք է դիտարկվեն որպես «կոլեկտիվ պատիժ գործողություն», ինչն արգելված է 1949 թվականի օգոստոսի 12-ին ընդունված Ժնևյան կոնվենցիայով։ Այդ մասին նշված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ Թուրքիայի կառավարության հարձակումները քրդաբնակ քաղաքների ու թաղամասերի վրա ուղղակի սպառնալիք են ներկայացնում մոտ 200.000 մարդու համար: Կազմակերպության իրականացրած հարցումների համաձայն՝ քրդաբանակ մի շարք շրջաններ պարբերաբար տուժում են շուրջօրյա պարետային ժամերի հայտարարման կամ սոցիալական ծառայությունների աշխատանքի ամբողջական դադարեցման հետ կապված: Մասնավորապես, ականատեսները իրավապաշտպաններին հայտնել են, որ մի շարք բնակիչներ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ չեն կարողանում դուրս գալ տնից, նրանց համար անհասանելի են դարձել սնունդը, ջուրն ու անհետաձգելի բուժօգնությունը։

Դրա հետ մեկտեղ, Amnesty International-ը հայտնել է, որ թուրք զինվորականներն ու ոստիկանները բնակելի թաղամասերում գործողությունների ժամանակ կիրառում են ծանր զինատեսակներ ու դիպուկահար հրացաններ, բացի այդ հաճախ հատուկ գործողությունների զոհ են դառնում կանայք ու երեխաները, որոնք հազիվ թե մասնակցել են իշխանությունների հետ բախումներին։

Amnesty International-ն ընդգծում է նաև, որ երբ Թուրքիայի իշխանությունները փորձում են անել հնարավոր ամեն բան, որպեսզի խեղդեն ներքին քննադատությունը, միջազգային հանրությունը գրեթե որևէ կերպ չի արձագանքում դրան։
«Սիրիայում հակամարտության կարգավորման համար ռազմավարական համագործակցությունը և Եվրոպա միգրանտների հոսքը սահմանափակելու ուղղությամբ Թուրքիայի ջանքերը չպետք է երկրորդ պլան մղեն մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին մեղադրանքները: Միջազգային հանրությունը չպետք է փակի իր աչքերը», - նշել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրեն Ջոն Դալհայզենը:

Նշենք, որ թուրքական «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության և մարդասիրական օգնության» հիմնադրամի տվյալներով` 2015 թվականի օգոստոսից, երբ Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում վերսկսվեց քրդերի հետ զինված հակամարտությունը, մահացել է 162 մարդ, այդ թվում` 29 կին, 32 երեխա և 24 վաթսուն տարեկանից մեծ մարդ:

Սակայն, միջազգային հանրությունը գերադասում է կա՛մ լռել, կա՛մ շատ զուսպ արձագանգել քրդերի դեմ պետական հանցագործություններին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: